Վաղը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն է կայանալու
Վաղը՝ մայիսի 6–ին, Ֆրանսիայում տեղի է ունենալու նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Քարոզարշավը պաշտոնապես ավարտվել է, և կեսգիշերից գործում է քաղաքական ագիտացիայի արգելքը։ Ֆրանսիայի արտասահմանյան տարածքների բնակիչները քվեարկելու են արդեն այսօր, իսկ կիրակի երեկոյան հայտնի կդառնա Ֆրանսիայի ապագա նախագահի անունը։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և ընտրությունների առաջատար համարվող, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը։
Վերջին հարցումների տվյալներով՝ Օլանդը երկրորդ փուլում էլ առաջ է ընկել իր մրցակցից. Օլանդին իր ձայնը պատրաստ է տալ ֆրանսիացիների 52,5 տոկոսը, Սարկոզիին՝ 47,5–ը։