Լրահոս

05.05.2012 12:42


Փորձագետ. «Ուրիշ գազ լցնելու իրավունք չունեին»

Փորձագետ. «Ուրիշ գազ լցնելու իրավունք չունեին»

Այսօր լրագրողներին ՀՀ արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնի նյութագիտության բաժնի պետ Արսեն Ազիզյանն ասել է, որ երեկ Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ի կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների մեջ, բացի հելիումից, ուրիշ գազ լցնելու իրավունք չունեին, որովհետև այն իներտ է և չի կարող բռնկվել։  

Սակայն թե կոնկրետ ինչ է լցված եղել փուչիկների մեջ, փորձագետը դժվարանում է պատասխանել. կենտրոնն այդ փուչիկների բռնկման կապակցությամբ փորձաքննություն դեռ չի անցկացրել, քանի որ իրենց նման խնդրով դեռ չեն դիմել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը