Լրահոս

05.05.2012 14:37


Հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների մեջ կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան

Հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների մեջ կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից 14-ը վերջին ժամերի ընթացքում դուրս է գրվել: Ներկա պահին մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 80-ը:

Հիվանդների վիճակը բավարար է: Կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են:

Նշենք, որ բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: 

Այս խորագրի վերջին նյութերը