Լրահոս

06.05.2012 10:38


ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր. ահազանգ

ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր. ահազանգ

«iditord.org» կայքից տեղեկանում ենք, որ Ավան համայնքում ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր և համոզում են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին: Այդ պատրվակով երթուղուց հանվել են 20 համարի երթուղային տաքսիները: Թաղային հեղինակությունները մարդկանց ստելով համոզում են, որ ընտրախցիկներում տեսախցիկներ են տեղադրված: 

Իսկ մեր խմբագրություն ավանցիներից ստացված ահազանգի համաձայն էլ գծում ոչ միայն 20 համարի, այլ նաև 5 համարի երթուղայինները չեն եղել։ Նաև գրեթե անհնար է եղել տաքսի գտնելը՝ հատկապես «Միլենա» և «Տաքսի Z» ընկերությունների։ Նրանք լծված են եղել մարդկանց ընտրատածքներ տեղափոխելու, այնուհետև տուն հետ տանելու գործին։

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների «Տաքսի Z»–ը 5 համարի երթուղին պատկանում են ՀՀԿ–ական, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը