Հայաստանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում դիտարկում իրականացնող և մեր նախընտրական շտաբի հետ կապ պահպանող մեր վստահված անձիք և տեղական դիտորդները արձանագրել են, որ անձագրերում դրվող օքսիդացող դրոշմակնիքները անհայտանում են մոտավորապես 10-15 րոպե հետո։ Մենք պատրաստ ենք միջազգային դիտորդներին ներկայացնելու բազմաթիվ քաղաքացիների անձնագրեր, որտեղ դրոշմակնիքները շատ արագ օքսիդացել են։ Սա Ընտրական օրենսգրքի պահանջների կոպտագույն խախտում է, ինչը հնարավորություն է ստեղծում տարբեր տեղամասերում նույն անձի կրկնակի քվեարկության համար։
Բողոքելով ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա ազդող այս խայտառակ փաստի կապակցությամբ՝ մենք ակնկալում ենք ընտրական գործընթացին հետևող միջազգային դիտորդական կազմակերպությունների անաչառ քննությունը և գնահատականը։
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ
ԲՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը