Լրահոս

06.05.2012 11:03


Գյումրու քաղաքապետի որդին առևանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորին

Գյումրու քաղաքապետի որդին առևանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորին

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2012թ. մայիսի 6-ին՝ ժամը 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել  ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից և Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության  նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել  Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը,  օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև տարել նաև  օպերատոր Վարազդատ Պապիկյանին:

Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:

Ստուգման արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը