Լրահոս

06.05.2012 11:32


ՀՀԿ վստահված անձը քվեաթերթիկներ է գողացել

ՀՀԿ վստահված անձը քվեաթերթիկներ է գողացել

«Yerkir.am»–ը տեղեկացնում է, որ 144 դպրոցի 8/33 ընտրատեղամասից ահազանգ են ստացել՝ ՀՀԿ վստահված անձը, վերցնելով 2` 1 համամասնական և 1 մեծամասնական քվեաթերթիկներ, դուրս է եկել տեղամասից: Հեռանալուց առաջ հասցրել է դատարկ ծրարները գցել քվեատուփի մեջ:

«Yerkir.am»-ի հետ զրույցում ՀՅԴ ընտրատարածքային շտաբի պետ Կառլեն Գևորգյանը հաստատել է փաստը` ասելով. 

«Թղթերը տարել է, որ դրսում քվեարկի, բերի և փոխարինի չքվեարկած թերթիկներով»: 

«Yerkir.am»–ին հաջողվել է պարզել, որ Գագիկ Վարդանի Սողոմոնյանը, ով գողացել է քվեաթերթիկները, ՀՀԿ վստահված անձ է:

Այս խորագրի վերջին նյութերը