Լրահոս

06.05.2012 13:24


Հովիկ Աբրահամյան. «...պետք չէ տրագեդիա դարձնել»

Հովիկ Աբրահամյան. «...պետք չէ տրագեդիա դարձնել»

10/8 ընտրատեղամաս է այցելել ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ով քվեարկելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել անձնագրերից անհետացող կնիքների վերաբերյալ ահազանգերին։

–Դա ուղղակի տեխնիկական թերություն է, պետք է թափահարեին, նոր կնիքը դնեին: Դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Նման տեխնիկական խնդիրները պետք չէ տրագեդիա դարձնել,–ընդգծել է նա:

Նշենք, սակայն, որ կնիքների անհետացման մասին ահազանգերը այս պահի դրությամբ էլ շարունակվում են, իսկ թեև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ էր պնդել, որ դա թանաքը լավ չթափահալերու հետևանք է, բայց փորձարկումն այլ բան էր ցույց տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը