Լրահոս

06.05.2012 13:32


Հանձնաժողովի նախագահ. «Ի՞նչ է, ուզում եք գյուղում եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությո՞ւն անցկացվի…»

Հանձնաժողովի նախագահ. «Ի՞նչ է, ուզում եք գյուղում եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությո՞ւն անցկացվի…»

«www.hra.am»–ի թղթակիցը Գավառի 22/09, 22/23, 22/30 ընտրատեղամասերում արձանագրել է խախտումներ և քաոսային վիճակ։ Բոլոր տեղամասերում կուտակումներ են եղել, սենյակում միաժամանակ 30–ից ավելի մարդիկ են եղել, հանձնաժողովների նախագահներն ի վիճակի չեն եղել վերահսկելու իրավիճակը։

22/23 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են եղել ընտրական հանձնաժողովի կողքին։

22/30 տեղամասում մեր թղթակիցն ականատես է եղել բաց և խմբակային քվեարկության դեպքերի։ Իսկ երբ հանձնաժողովի նախագահին զգուշացրել է, որ խախտում է տեղի ունենում, նա պատասխանել է.

«Ի՞նչ է, ուզում եք գյուղում եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությո՞ւն անցկացվի…»։

Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե իր համագյուղացիները ընտանիքով գալիս են քվեարկելու, և ինքը չի կարող նրանց «նեղացնել»։

Թղթակցի հաղորդմամբ՝ Գավառում բոլորը խոսում էին 15 000 դրամ ընտրակաշառք բաժանելու մասին, սակայն ոչ ոք փաստեր չի ներկայացրել։ 

Այս խորագրի վերջին նյութերը