Լրահոս

06.05.2012 13:45


Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. «7/08 տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած»

Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. «7/08 տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած»

Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 13:20 -ին 7/23 ինչ-որ մի անձ գրավել է Ն. Փաշինյանի վստահված անձի ուշադրությունը` անպարկեշտ պահվածքով: Ն. Փաշինյանի վստահված անձը տվյալ անձից պահանջել է ներկայանալ: Վերջինս ներկայացրել է Ս. Ալեքսանյանի վստահված անձի վկայական, իսկ երբ Ն. Փաշինյանի վստահված անձը ասել է, որ տեղամասում արդեն իսկ Ալեքսանյանի վստահված անձ կա գրանցված, եւ պահանջել է երկրորդ վստահված անձի ներկայությունը արձանագրել, անպարկեշտ պահվածքով անձը դիմել է փախուստի:  Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն, ինչը հանձնաժողովը հրաժարվել է գրանցել:

Ժամը 12:54 - 7/02 ընտրական տեղամասում հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել անձնագրի վերջին էջում խփված դրոշմը ցնդելու փաստը: Հանձնաժողովի անդամները հրաժարվում են ստորագրել նաև Ն. Փաշինյանի վստահված անձի կազմած արձանագրությունը:

Ժամը 12:45 - 8/32 տեղամասից, որտեղ քվեարկել է Ն. Փաշինյանը, Սերժ Սարգսյանի նկարը հանվել է` ի կատարումն նրա ներկայացրած պահանջի:

Ժամը 12:42 - 7/12 տեղամասում ՏԸՀ քարտուղարը օգնել է ընտրողին քվեախցիկում, որտեղ վերջինս բարձրաձայնել է իր ընտրությունը` նշելով, որ ընտրում է Հանրապետական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կատարված փաստը արձանագրել, ինչը հանձնաժողովը հրաժարվել է անել: Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն:

Ժամը 12:26 - 7/23 տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձը տեղեկացրել է, որ ընտրողների քանակի վերաբերյալ տվյալները ՏԸՀ նախագահը բացի 3 ժամը մեկ ԿԸՀ-ին ներկայացնելուց, տեղեկությունները 2 ժամը մեկ հաղորդում է նաև ոստիկանությանը:

Ժամը 12:10 - Քիչ առաջ «Հայկական ժամանակ» խմբագրության գրասենյակի դիմաց Նիկոլ Փաշինյանը նկատել է առանց պետհամարանիշների մերսեդես մակնիշի ավտոմեքենա: Փաշինյանն անմիջապես ահազանգել է ոստիկանություն: Րոպեներ անց, մերսեդեսի վարորդը հեռացել է:

Ժամը 11:10 - 8/32 տեղամասում Նիկոլ Փաշինյանը քվեարկել է նշված ժամին և դեռ ընտրատեղամասի տարածքը չլքած` արձանագրել է, որ անձնագրում խփած դրոշմը ջնջվել է: Վերադարձել է ընտրական տեղամաս և խնդրել է, որ ՏԸՀ-ն արձանագրի փաստը:

Ժամը 11:05 - 7/08 տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնում են տեղամաս:

Ժամը 10:25 - 7/25 տեղամասին մոտ խմբված են եղել անհայտ անձինք: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է անմիջապես հեռացնել նրանց 50 մետր շառավղով: Այս պահի դրությամբ անհայտ անձինք հեռացված են տեղամասի մոտակայքից:

Ժամը 10:20 - 7/02 տեղամաս են բերվել 82 համարի գազելներով տարեց մարդիկ, որոնց ուղեկցել է համազգեստավոր ոստիկան: Երբ Հայկական Ժամանակի լրագրող Անի Գևորգյանը հարցրել է նրան, թե ինչ է անում այդտեղ, վերջինս պատասխանել է, որ հանդիսանում է տվյալ տեղամասի ընտրող:

Ժամը 09:48 - 7/10 տեղամասում ժամի դրությամբ գտնվող բոլոր ընտրողների ձեռքին նոփ-նոր անձնագրեր են:

Ժամը 08:30 - 07/25 տեղամասում քվերակության են բերվում մտավոր կարողությունների ակնհայտ պրոբլեմ ունեցող մարդիկ:

Ժամը 07.30 - 7/07 տեղամասում Ն. Փաշինյանի վստահված անձը արձանագրություն է կազմել ՏԸՀ կնիքի թաց լինելու վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը