Հանրապետության հրապարակում պայթյունից տուժածներից 17-ը դեռ վերակենդանացման բաժանմունքներում է
Մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժած 154 քաղաքացիներից այսօրվա` մայիսի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ, Երևանի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը վերակենդանացման բաժանմունքներում է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախարար Հարություն Քուշկյանի հրավիրված խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են, որ հիվանդների առողջական վիճակը կայուն է, և դուրսգրումները շարունակվում են:

7or.am