Լրահոս

06.05.2012 15:23


Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ դատական գործերը ժամը 15:00-ի դրությամբ

Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ դատական գործերը ժամը 15:00-ի դրությամբ

ՀՀ դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչև 15:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 9 հայցադիմում:
Ներկայացնում ենք տվյալներ` ըստ դատարանների.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում:
Նշված ժամանակահատվածում ստացված հայցադիմումներով դեռևս դատական ակտեր չեն կայացվել:

Այս խորագրի վերջին նյութերը