Ընտրախախտումների դեմ պայքարի ՀՅԴ պատասխանատուներից Բագրատ Եսայանն «Առավոտին» հայտնել է.
«Թիվ 24-34 ընտրատեղամասում (Մարտունու շրջան, Ծովինար գյուղ) թեկնածու Հակոբ Հակոբյանի կողմնակիցները և հարազատները տեղամասում կանգնած՝ ստիպում են գյուղացիներին բաց քվեարկել, ցույց տալ քվեաթերթիկը, իսկ նրանց, ովքեր փորձում են քվեարկել ուրիշի օգտին, խոչընդոտում են քվեարկությանը: Հանձնաժողովի անդամները և իրավապահները որևէ ձևով չեն արձագանքում»:
Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ Ռուբեն Թովմասյանն էլ ասել է.
«Մենք տեղեկություններ ունենք Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղից, որոնց համաձայն՝գյուղի ընտրատեղամասում գրանցվել է բաց քվեարկություն»:
Բաց քվեարկության դեպքեր