Լրահոս

06.05.2012 17:52


Ընտրախախտումների արձանագրում - 2

Ընտրախախտումների արձանագրում - 2

34/12     Կուտակումներ, անկառավարելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վստահված անձը կազմել է արձանագրություն:

Աղբյուրը՝ Մուրադ Գրիգորյանի շտաբ



34/26    Կոնգրեսի վստահված անձը ահազանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքի մասին:
Աղբյուրը՝ Մուրադ Գրիգորյանի շտաբ

 

Թիվ 33  ընտրատարածք

Իկարուսներով և ավտոբոսուով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր քվեարկություն են կատարել 2-3 տեղեմասերում: Առկա են լուսանկար և տեսանյութ:


Աշոցքում արձանագրել են դեպքեր, երբ մեքենաներով շրջել են մարդկանց տների մոտ և տներից մարդկանց տարել են քվեարկության: Ֆիքսվել են մեքենաների պետհամարանիշերը: Լուսանկարներն առկա են:
Աղբյուրը՝ Շալիկո Զորյանի շտաբ

Թիվ 32 ընտրատարածք

32/43   12:30  անձնագրերի համար նախատեսված կնիքով կնիքվել են ծրարները, իսկ ծրարների համար նախատեսված կնիքներով` անձնագրերը: Կազմվել է արձանագրություն: Փորձվում է այդ տեղմասում կասեցվել ընտրությունները:
Աղբյուրը՝ Նաիրի Արոյանի շտաբ

32/28, 32/31, 32/36, 32/54, 32/44, 32/50, 32/52, 32/53, 32/43   13:20   նախատեսված ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնքիների թանաքները չեն փոխվել, եւ քվեարկությունը շարունակվում է նույն՝ կարճ ժամկետում անհետացող թանաքով:

Աղբյուրը՝ Նաիրի Արոյանի շտաբ

31/18       ընտրատեղամասում (Վահագնի գյուղ) գյուղապետի հրահանգով եւ մասնակցությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն: Ընտրությունները ժամը 13-ի դրությամբ դադարեցվել են, տեղամասում լարված վիճակ է: Կազմվել է արձանագրություն, որը հանձնաժողովի նախագահը (Ժառանագություն կուսակցության ներկայացուցիչ) չի ընդունում:
Աղբյուրը՝  Սարգիս Թամազյանի շտաբ


31/25      (Դսեղ) տեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Առկա է տեսագրություն, վստահված անձի մոտ կա լուսանկար:
Աղբյուրը՝  Սարգիս Թամազյանի շտաբ


31/28       (Լորուտ) ընտրատեղամասում լարված վիճակ է, տեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները:
Աղբյուրը՝  Սարգիս Թամազյանի շտաբ

 

6/12        13:50 Նոր բերված քվեաթերթիկներ փաթեթում 100-ի փոխարեն առկա է եղել 96 քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել այդ փաստը գրանցամատյանում: Վստահված անձը կազմել է արձանագրություն:

Աղբյուրը՝ Ավետ Պողոսյանի շտաբ

 

9/2, 9/5, 9/6      Բազմակի քվեարկության դեպքեր են արձանագրվել, 15 հոգուց ավելի կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ընդունել արձանագրությունները:

Աղբյուրը՝ Լեւոն Զուրաբյանի շտաբ

 

7/29     12:49  Ն. Փաշինյանի վստահված անձն ահազանգում է, որ հանձնաժողովի նախագահը ՏԸՀ անդամների դերաբաշխումն իրականացնում է ոչ վիճակահանությամբ սահմանված կարգով:

Աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

7/25      14:27   Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորություները`կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ: Հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:

Աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանի շտաբ

24/ 26, 24/27, 24/28     քաշքշել են Կոնգրեսի վստահված անձանց, ապա դուրս են հանել տեղեմասերից: Այժմ թիվ 24 ընտրատարածքում Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սպարտակ Ջիվանյանը պատրաստվում է դիմել ոստիկանություն:
Աղբյուրը՝  Սպարտակ Ջիվանյանի շտաբ

 

 

23/18, 23/19   (Ծովագյուղ) անկառավարելի իրավիճակ է: Տեղամասում միանգամից հարյուրավոր մարդիկ են գտնվում:
Ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնիքների թանաքները Դրախտիկ եւ Ծովագյուղ գուղերում չեն փոխել, ինչի արդյունքում տեղի է ունենում բազմակի քվեարկություն:
Աղբյուրը՝ Վարդան Ջհանգիրյանի շտաբ

 

23/07  11:55    քվեախցիկում 2 դատարկ ծրարներ են գտել: Քվեաթերթիկները հանվել են դուրս, ըստ երեւույթին` կարուսելի նպատակով: Կազմվել է արձնագրություն: Ստորագրել են Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Ժառանգության ներկայացուցիչները չեն ստորագրել արձանագրությունը: Ըստ տեղեկությունների, որպես Ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովում ներկայացված են ՀՀԿ անդամներ:

Աղբյուրը՝ Վարդան Ջհանգիրյանի շտաբ

 

23/04    Բաց քվեարկություն է տեղի ունեցել: Արդյունքում ծագել է վեճ, որի տեսագրությունն առկա է:
Աղբյուրը՝ Վարդան Ջհանգիրյանի շտաբ

 

01/02    11:00  Տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է

Աղբյուրը՝ Գայանե Առուստամյանի շտաբ

 

01/04  Քաղաքացիները հայտնում են, որ Խուդյակովի 84/4, 84/2, 84/3 շենքերի բակում տեղակայված ՀՀԿ շտաբից Տարոն Մարգարյանին պատկանող ավտոմեքենաներով մարդկանց խմբերի տանում են ընտրության: Այդ մեքենաների համարներն են՝ 22 OS 107, սեփական ավտոմեքենա <> մակնիշի S0043, S0327, S0347, L3244, օգտագործվում է հանրային տրանսպորտ:

Աղբյուրը՝ Գայանե Առուստամյանի շտաբ

 

01/07 Ընտրողների թիվը ըստ ցուցակի 1870 համամասնական, 1912 մեծամասնական

Աղբյուրը՝ Գայանե Առուստամյանի շտաբ

 

Այս խորագրի վերջին նյութերը