Լրահոս

23.05.2009 12:52


Գագիկ Բեգլարյանը շնորհավորել է շրջանավարտներին

Գագիկ Բեգլարյանը շնորհավորել է շրջանավարտներին

Սիրելի շրջանավարտներ

Շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ:
Դուք կյանք եք մտնում այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր անկախ պետությունը զարգացման նոր ուղի է մտել՝ երաշխիք տալով ձեր կարողությունների ու հմտությունների դրսևորման համար, որոնք հետագայում նպաստելու են մեր քաղաքի, մեր հայրենիքի շենացման և հզորացման գործին:
Դպրոցական վերջին զանգը հնչում է մայիսին, որը մեր ժողովրդի հերոսական էջերի հաղթանակների ամիսն է՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի:
Ամեն մայիսի մի նոր սերունդ կյանք ճանապարհելով՝ մենք լրացնում ենք հաղթանակների շարքը:
Պահպանեք մեր ազգային արժեքները, որոնք դարեդար անցնելով՝ հանձնվել են ձեզ:
Ձեր յուրաքանչյուր հաջողության համար պարտական ենք մեր մանկավարժներին. խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար:
Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և հույս հայտնում, որ դուք նրանց իղձերն ու երազանքներն անկատար չեք թողնի:
Հպարտացեք ու բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, երևանցու, մեր քաղաքի պատիվը:
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Ձեր լավագույն բարեկամ՝

Գագիկ Բեգլարյան

Երևանի քաղաքապետ

Այս խորագրի վերջին նյութերը