Գագիկ Ծառուկյան. «Ժամը 8-ից հետո շտաբի երեք գործընկերներով մեր հիմնական որոշումը կկայացնենք»
Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբում քիչ առաջ իր ելույթի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ միասնական շտաբի կազմավորման համաձայնությունը չի պարտադրել, որ բոլոր անդամ կուսակցությունների նախագահներն անձամբ ստորագրեն շտաբի կազմավորման մասին փաստաթուղթը.
–Եթե որևիցե մեկը փաստարկներ է անում, թե անպայման կուսակցությունների նախագահները պետք է ստորագրեն, կարծում եմ՝ անհիմն է. կուսակցության նախագահը կստորագրի, թե կուսակցության պատասխանատուն, դա կուսակցության որոշումն է։ Դա եղել է թե՛ մեր, թե՛ Դաշնակցության, թե՛ ՀԱԿ–ի միասնական որոշումը, որպեսզի կարողանանք ազատ և արդար ընտրություններ անկացնել։ Եվ բոլոր առողջ ուժերը պետք է դրա կողմնակիցը լինեն, որպեսզի ամեն մեկը իմանա, թե ինչքանով են իրեն վստահում, ինչ չափով է նա պատասխանատու ժողովրդի առաջ։
Ծառուկյանը նշել է, որ դեռ ոչ մի կոնկրետ բան չի ասի. համապատասխան եզրակացություններ կարվեն ընտրությունների ավարտից հետո։
–Ժամը 8-ից հետո կիմանանք մասնակցության թիվը, խնդիրները և այլն, որ փաստացի լինի, այնուհետև մենք շտաբի երեք գործընկերներով մեր հիմնական որոշումը կկայացնենք։ Հիմա չեմ ուզում ավելորդ մանրամասնություններ անել կամ որևէ այլ հարցի պատասխանել, –հավելել է ԲՀԿ նախագահը։

7or.am