Լրահոս

06.05.2012 22:59


Ֆրանսիայի նոր նախագահ է դարձել Ֆրանսուա Օլլանդը

Ֆրանսիայի նոր նախագահ է դարձել Ֆրանսուա Օլլանդը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջատարն է սոցիալիստ Ֆրանսուա Օլլանդը: Օլլանդը հավաքել է ձայների 50,8%, իսկ իր մրցակից Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին` 49,20%:

Բրիտանական «Գուարդիան» պարբերականը վկայում է, որ Նիկոլյա Սարկոզին ընդունել է իր պարտությունը և արդեն իսկ հեռացել է Ելիսեյան պալատից: Սարկոզին զանգահարել է իր մրցակցին, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր նախագահւն:

Այս նախնական պաշտոնական տվյալները հաղորդել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, որը իրականացնում է ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:  

Հետագա տվյալները կթարմացվեն իրական ժամանակի ռեժիմում, ձայների հաշվարկի ընթացքին զուգահեռ: Վերջնական տվյալները, սպասվում է, որ կհրապարակվեն այս գիշեր:

Պաշտոնական արդյունքները կհրապարակի Սահմանադրական խորհուրդը, որը այդ անելու համար 10 օր ժամանակ ունի:

Այս խորագրի վերջին նյութերը