Լրահոս

07.05.2012 09:24


Ընտրախախտումների արձանագրում-3

Ընտրախախտումների արձանագրում-3

25/06  տեղամասում  իրականացվել է  բաց քվեարկություն, որն իրականացրել է անձամբ մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Դավիթ Քոչարյանը: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի և Սասուն Միքայելյանի վստահված անձինք: 

Աղբյուրը – Սասուն Միքայելյանի շտաբ

 

01/08   տեղամասի   հանձնաժողովի  նախագահը ԸԸՀ-ից ստացել  է փաստաթղթերը և չի ներկայացել տեղամաս: Տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է:

Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ

 

 

01/09   տեղամասում,  անգամ թիվ 1 ԸԸՀ-ի զգուշացումից հետո, ժամը 13-ի դրությամբ սեյֆը դեռ քվեարկության սենյակում չէր:

Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ

 

01/10 տեղամասում առավոտյան ժամը 8:20-ին անձնագրի կնքնման կնիքը առաջին իսկ փորձից պոկվեց:  Արձանագրությունների մատյանը դուրս է հանվել և մեր վստահված անձի պահանջով նորից ներս են բերել: Փաստերի առիթով կազմվել է արձանագրություն և հաղորդվել է ԸԸՀ նախագահին:

Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ

 

01/17 տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է:

Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ

 

01/20  տեղամասում լրացուցիչ ցուցակ է շրջում շրջիկ արկղով պտտելու համար: Կնիքի թանաքն ու բարձիկը չկա:

Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ

 

33/68, 33/70  տեղամասերում նույն ոստիկանները քվեարկել են երկու  տեղամասերում էլ: Առկա է լուսանկար:

Աղբյուրը – Շալիկո Զորյանի շտաբ

 

39/27 տեղամասում գյուղապետը, ով նաեւ վստահված անձ է, կատարել է քարոզչություն: Ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող թանաքը չեն փոխել:

Աղբյուրը – Ավետիկ Ավետիսյանի շտաբ

 

15:30 - 4/04 տեղամասում ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող թանաք է օգտագործվել

Աղբյուրը – Արամ Մանուկյանի շտաբ

 

15:45 - 4/20  տեղամասում ընտրողի փոխարեն արդեն քվեարկված է եղել: Արձանագրություն է կազմվել: Ընտրողներին գազելներով մասսայաբար բերում են ընտրատարածք:

Աղբյուրը – Արամ Մանուկյանի շտաբ

 

9/05 տեղամասում նկատվել են բաց քվեարկության եւ կրկնակի քվեարկության դեպքեր: Հանձնաժովը հրաժարվել է արձանագրել փաստերը:

Աղբյուրը – Լևոն Զուրաբյանի շտաբ

 

9/16 տեղամասում Կոնգրեսի վստահված անձի նկատմամբ հնչել է սպառնալիք, որի մասին հայտնել  են ոստիկանություն:

Աղբյուրը – Լևոն Զուրաբյանի շտաբ

 

9/01 տեղամասի մոտ մարդկանց ընտրության են բերում երթուղայիններով: Մի մասի պետհամարանիշները գրանցվել են:

Աղբյուրը – Լևոն Զուրաբյանի շտաբ

 

18/22 տեղամասում արձանագրվել է կրկնակի քվեարկություն, կազմվել է արձանագրություն

Աղբյուրը – Ռազմիկ Թևոնյան շտաբ

 

25/06 տեղամասում կատարվել է բաց քվեարկություն` կազմակերպված ԲՀԿ-ի կողմից: Տեղի է ունեցել նաեւ կրկնակի քվեարկման դեպք: Կամզվել է  արձանագրություն:

Աղբյուրը – Սպարտակ Ջիվանյանի շտաբ

 

31/18, 31/25 31/28 տեղամասերում մարդկային կուտակումներ են, ճնշումներ են գործադրվում ընտրողների վրա:

Աղբյուրը – Սարգիս Թամազյանի շտաբ

 

11/36 տեղամասում Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձինք տեսել են, թե ինչպես ընտրացուցակում թոռը ստորագրել է տատի փոխարեն, ապա իր փոխարեն քվեարկել՝ պատճառաբանելով, որ տատը լավ չի տեսնում: Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն:

Աղբյուրը – Արշակ Բանուչյանի շտաբ

 

14/09 տեղամասում ծեծկռտուք ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միչև: Նրանք բերման են ենթարկվել:

Աղբյուրը – Ռազմիկ Պետրոսյանի շտաբ

 

17:20 -2/28, 29,30 ընտրատեղամասերում (Նոր Նորքի 8-րդ զանգված) անջատել են լույսերը:
Աղբյուրը – Վլադիմիր Կարապետյանի շտաբ


8/23 տեղամասում արձանագրվել է կնիքների անհամապատասխանության դեպք: Հանձնաժողովի նախագահը անհատական կնիքն օգտագործել է ծրարները կնքելու համար: Կազմվել է արձանագրություն:
Աղբյուրը – Վահագն Խաչատրյանի շտաբ

 

8/03 ընտրատեղամասում եղել են կուտակումներ, թաղապետարանի Գագիկ անունով աշխատակիցը փորձել է վերահսկողությունից հանել իրավիճակը: Վստահված անձանց ձեռնարկած միջոցառումների արդյունքում իրավիճակը հարթվել է: Կազմվել է արձանագրություն: Ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները:

Աղբյուրը – Վահագն Խաչատրյանի շտաբ


8/14 տեղամասում եղել են կուտակումներ: Կուտակումներ են եղել նաեւ ընտրատեղամասի մոտ` 50 մետր շառավիղը խախտելով: Ոստիկանները սկզբում միջոցներ չեն ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար: Վստահված անձանց միջամտությունից հետո միայն ոստիկանները կարգավորել են խնդիրը: Կազմվել է արձանագրություն: Ստորագրել են Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները:

Աղբյուրը – Վահագն Խաչատրյանի շտաբ


8/18 տեղամասում ժամկետից (12 ժամ) շուտ օքսիդացվող կնիքների թանաքները մինչեւ հիմա չեն փոխվել: Կազմվել է արձանագրություն: Ստորագրել են Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները:

Աղբյուրը – Վահագն Խաչատրյանի շտաբ

 

13/14 ընտրատեղամասում ընտրող Միխաիլ Խորենի Դանիելյանը եկել է քվեարկության եւ տեսել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրվել է: ՏԸՀ նախագահ Արամ Մաճկալյանը հրաժարվել է Կոնգրեսի վստահված անձի պահանջով արձանագրություն կազմել, եւ միջադեպի մասին գրանցում չի կատարել գրանցամատյանում:
Աղբյուրը – Վիոլետա Պետրոսյանի շտաբ

 

8/14,15,34 եւ 7/20 ընտրատեղամասերում առ այս պահը ժամկետից շուտ (12 ժամ) օքսիդացող կնիքների թանաքները չեն փոխվել:

Աղբյուրը – Վահագն Խաչատրյանի շտաբ


8/25 տեղամասում մինչեւ ժամը 12:15-ը ժամկետից շուտ (12 ժամ) օքսիդացող կնիքների թանաքները չէին փոխվել: 12:30-ին Կոնգրեսի վստահված անձը դատարկել է իր գրիչի թանաքը թանաքամանի մեջ:

Աղբյուրը – Վահագն Խաչատրյանի շտաբ

 

18:00 -7/07 ընտրատեղամաս է այցելել թիվ 7 ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածուներից մեկը, ով տվյալ տեղամասի ընտրող չէ: Ն. Փաշինյանի վստահված անձը դուրս է հրավիրել նրան, քանի որ պատգամավորի թեկնածուն քվեարկության ընթացքում տեղամասում գտնվելու իրավունք չունի:

Աղբյուրը – Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

17:30 -7/01 տեղամասում Վարդան Վարդանյանի վստահված անձը հայհոյել է Նիկոլ Փաշինյանի վստահված անձին: Վստահված անձն ահազանգում է ոստիկանություն:

Աղբյուրը – Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

15:40 - 7/19 ընտրատեղամասում անձնագրի վերջին էջում դրված դրոշմները շարունակում են ցնդել մի քանի րոպեների ընթացքում:

Աղբյուրը – Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

15:00 - 7/07 ընտրատեղամասում ներկա դիտորդները և վստահված անձինք կանխել են կրկնակի քվեարկության փորձը, և անմիջապես արձանագրություն է կազմվել: Դիտորդները և վստահված անձինք նկատել են, որ քվեաթերթիկ է ստանում ավելի վաղ քվեարկած անձնավորությունը: Ենթադրվում է, որ այդ ընտրողին, (Արա Զախարյան, Բաբաջանյան 129 շենքի բն. 34-ի բնակիչ), առաջին քվեարկության ժամանակ քվեաթերթիկ են տվել ոչ սեփական, այլ ուրիշի անվան դիմաց ստորագրելիս: Կրկնակի քվեարկության փորձը կանխվել է:

Աղբյուրը – Նիկոլ Փաշինյանի շտաբ

 

18.45 -1/ 11 ընտրատեղամասում կուտակումներ են, խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, լարված մթնոլորտ է:

Աղբյուրը՝ Կոնգրեսի վստահված անձ Արա Պետրոսյան:

 

18: 45-13/32 տեղամասում Հանրապետականի դրոշով գազելներով մարդկանց խմբերով բերում են քվեարկության:

Աղբյուրը – Վիոլետա Պետրոսյանի շտաբ

 

30/18 տեղամասում Կոնգրեսի վստահված անձինք 2 խախտում են արձանագրել: Քաղաքացին օգնել է քվեարկել մեկ այլ քաղաքացու, ով պատճառաբանում էր, թե լավ չի տեսնում, սակայն, հանձնաժողովի քարտուղարը օգնող քաղաքացու տվյալները չի գրանցել գրանցամատյանում: Կազմվել է արձանագրություն:

Աղբյուրը –Աշոտ Մանուկյանի շտաբ

 



30/18 Կոնգրեսի վստահված անձը հանձնաժողովի քարտուղարի ձեռքում տեսել է մի քաղաքացու անձնագիր, ում տերը առավոտյան արդեն քվեարկել է: Այդ պահին քարտուղարը խորհրդակցելիս է եղել ՀՀԿ-ի վստահված անձի հետ: Երբ Կոնգրեսի վստահված անձը փորձել է նայել անձնագիրը` զգուշացնելով, որ արձանագրություն կկազմի, վստահված անձը վերցրել է անձնագիրն ու փախել: Փաստը նկատել են նաեւ տեղամասի հսկողությունն իրականացնող ոստիկանները: Առկա է տեսանյութ: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, դիտորդներ, լրագրողներ:
Աղբյուրը –Աշոտ Մանուկյանի շտաբ

 


30/04 տեղամասում Կոնգրեսի վստահված անձը արձանագրել է, որ ընտրացուցակում իր սեփական տան հասցեով գրանցված է նաեւ տան նախկին սեփականատիրոջ անունը, ով պարզվել է` նաեւ եկել եւ քվեարկել է: Վստահված անձը բողոք է ներկայացրել հանձնաժողովի նախագահին, ով ստորագրել է բողոքի տակ:
Աղբյուրը –Աշոտ Մանուկյանի շտաբ

 

19:50 - 2/37 տեղամասում քվեատուփի մոտ հայտնաբերվել են մեծամասնականի (2) եւ  համամասնականի (1) դատարկ քվեածրարներ: Կազմվել է արձանագրություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը