ԿԸՀ-ը 04.05.12-ին մեր կողմից ստացել է 258 դիմում-բողոք, հիմնականում ԸՕ 22-րդ հոդվածի բոլոր պահանջների կոպիտ խախտումների մասին, որոնք, ըստ մեզ, էական ազդեցություն են ունեցել քվեարկության արդյունքների վրա:
Սակայն, ոչ պատշաճ ծանուցման միջոցով, հնարավորություն չտալով մասնակցել մեր դիմում-բողոքների քննարկմանը, ԿԸՀ-ն, այնուամենայնիվ, մերժման որոշում է կայացրել այդ մասին՝ անթաքույց նենգափոխելով մեր դիմում-բողոքների հիմքը:
Այսինքն՝ կոպտորեն խախտելով ԸՕ պահանջները, թվով 258 դիմում-բողոքներն ընդհանրապես չի էլ քննարկել, որի առիթով այսօր դիմել ենք Վարչական դատարան:
Ի դեպ, գրեթե նույն ճակատագրին են արժանացել 24.02.12թ.-ից մինչև 06.05.12թ. ԿԸՀ ներկայացրած մոտ 500 դիմում-բողոքները, որոնց բովանդակության վերաբերյալ շարունակում են նաև կեղծ տեղեկատվություն տարածել:
Այդ կապակցությամբ, այսօր Գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացրել «Արմնյուզ» հեռուստաեթերով ԿԸՀ պաշտոնատար անձի հայտարարությունների մասին Քր.օր. 136-րդ և 143-րդ հոդվածների հիմքով:
Ի դեպ, այսօր դատարաններում են գտնվում մեր ևս 6 բողոքներ:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/ ԸՕՎՀ հանձնաժողով
ԿԸՀ–ը չի քննարկել 258 դիմում-բողոք