Լրահոս

07.05.2012 10:19


Մոսկվայում անկարգությունների ժամանակ տուժել է 29 ոստիկան և զինծառայող, 436 մարդ ձերբակալվել է

Մոսկվայում անկարգությունների ժամանակ տուժել է 29 ոստիկան և զինծառայող, 436 մարդ ձերբակալվել է

Երեկ՝ մայիսի 6–ին, Մոսկվայում տեղի ունեցած «Միլիոնների երթի» ժամանակ հրահրված անկարգությունների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 17 բողոքարար և 29 ոստիկան ու զինծառայող։ Չորս ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։ ՆԳ նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է 436 մարդ, որոնց մեծ մասն ազատ է արձակվել վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելուց հետո։

Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ ձերբակալվել է մոտ 650 մարդ։ Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանները «բավականին կոշտ են իրականացրել ձերբակալությունները»։

Մոսկվայի քաղաքապետարանի հետ համաձայնեցված «Միլիոնների երթը» պետք է ավարտվեր հանրահավաքով Բոլոտնայա հրապարակում, սակայն հանրահավաքը ցրվել է։ Ոստիկանությունը և միջոցառման կազմակերպիչները միմյանց մեղադրել են անկարգություններ հրահրելու և սադրանքների դիմելու համար։ Ձերբակալվածների թվում են «Համերաշխություն» շարժման համանախագահ Բորիս Նենցովը, «Ձախ ճակատի» ղեկավար Սերգեյ Ուդալցովը և բլոգեր Ալեքսեյ Նավալնին։ Նենցովը տուգանվել է 1000 ռուբլով, Ուդալցովը տեղափոխվել է հիվանդանոց՝ խոցային հիվանդության սրման կասկածանքով, իսկ Նավալնին սպասում է դատին, որը կայանալու է այսօր։

Այս խորագրի վերջին նյութերը