Ոստիկանությունը հերքում է Զարուհի Փոստանջյանի տարածած տեղեկատվությունը
Համացանցում հրապարակված «Արաբկիրում ընտրել են շուրջ 60 գյուղաբնակ քաղաքացիներ» տեղեկության համաձայն՝ Զարուհի Փոստանջյանը ահազանգել է, որ 4/12 ընտրական տեղամասում ընտրել են շուրջ 60 գյուղաբնակ քաղաքացիներ, որոնք 2012թ. ապրիլի 14-ին ժամանակավոր հաշվառվել են Արաբկիր վարչական շրջանի բնակելի տներում` առանց սեփականատերերի համաձայնության:
ՀՀ ոստիկանությունը տարածված տեղեկատվությունը հերքում է.
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիներին հաշվառելու գործողությունները բացառապես իրականացվել են բնակչության պետական ռեգիստրի օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ոստիկանությունը հերքում է Զարուհի Փոստանջյանի տարածած տեղեկատվությունը