Իսրայելի վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին։ Ակնկալվում է, որ քվեարկությունը կկայանա արդեն 2012թ. սեպտեմբերին՝ հերթական ընտրություններից գրեթե մեկ տարի առաջ։
Ելույթ ունենալով իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության անդամների առջև՝ Նաթանյահուն նշել է, թե չի ցականում «ստանալ ևս մեկուկես տարվա անկայունություն՝ մեկտեղված նենգասպառնալիքի և ամբոխավարության հետ»։
Վերլուծաբանների կարծիքով՝ Նաթանյահուի այս որոշման պատճառը պայմանավորված է «Լիկուդի» կոալիցիոն գործընկեր «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության հետ առկա անհամաձայնություններով։ Նաթանյահուն, ով Իսրայելի վարչապետ է դարձել 2009թ. մարտին, այսօր համարվում է երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչը և ունի բոլոր հնարավությունները, որ ինքը ղեկավարի նոր կոալիցիան։