Լրահոս

07.05.2012 10:52


Սերբիայի նախագահի անունը պարզ կդառնա ընտրությունների երկրորդ փուլում

Սերբիայի նախագահի անունը պարզ կդառնա ընտրությունների երկրորդ փուլում

Սերբիայի նախագահի ընտրություններում կլինի երկրորդ փուլ, որին կմասնակցեն երկրի նախագահ Բորիս Տադիչը և ընդդիմության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը։ Ավելի քան 1000 տեղամասերում անցկացված հարցումների տվյալներով՝ Տադիչը ստացել է ձայների 26,7 տոկոսը, իսկ Նիկոլիչը՝ 25,5 տոկոսը։

Միաժամանակ տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ Նիկոլիչի ղեկավարած՝ Սերբիայի առաջադիմական կուսակցությունը հաղթում է։ Ընդդիմադիր կուսակցության օգտին են քվեարկել ընտրողների 24,7 տոկոսը, իսկ Տադիչի Դեմոկրատական կուսակցությունը ստացել է մոտ 23,3 տոկոս ձայն։

Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հրաժարական էր տվել ապրիլին և երկրում հայտարարել էր արտահերթ նախագահական ընտրություններ։ Տադիչը բացատրել է, որ այդ կերպ ինքը ցանկանում է  քաղաքացիներին հնարավություն տալ, որ հավանություն տան կամ մերժեն իր առաջարկած բարեփոխումների փաթեթը։

Այս խորագրի վերջին նյութերը