Լրահոս

07.05.2012 12:06


Փորձագետ. «Ինձ համար անակնկալ էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը անցնում է խորհրդարան»

Փորձագետ. «Ինձ համար անակնկալ էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը անցնում է խորհրդարան»

Այսօրվա ասուլիսին Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը հայտնել է, թե իր համար անակնկալ էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը անցնում է խորհրդարան: «Համացանցում շատ ենք ման եկել ՕԵԿ-ական ակտիվիստներ, սակայն չենք գտել»,-ասել է նա։ Ըստ բանախոսի՝  «Ժառանգություն» կուսակցությունը թեև բավականին ակտիվ էր, բայց գյուղերում հիմնականում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին էին ճանաչում: 

«Բողոքող զանգվածն այս անգամ դուրս չի գա փողոց, քանի որ որոշիչը նախագահական ընտրություններն են: Հիմա որոշ գործիչներ պետք է որոշում կայացնեն` մասնակցե՞լ նախագահական ընտրություններին, թե՞ ոչ»,-ասել է Քորարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը