Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է գրեթե այնքան ձայն, որքան Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորած “Միասնություն” դաշինքը 1999-ին: ԲՀԿ-ն, ըստ պաշտոնական թվերի, ստացել է մոտ 449 հազար 273 ձայն: 1999 թվականի մայիսի 30-ի ԱԺ ընտրություններում «Միասնություն» դաշինքին իր քվեն տվել էր 448 133 ընտրող` ընդհանուր ձայների 41.67%-ը: Իսկ ընտրություններին մասնակցել էր մոտ 1 միլիոն 100 հազար քաղաքացի:
2012 թվականի մայսիս 6-ի ընտրություններին «մասնակցել» է 1 մլն. 559 հազ. 627 քաղաքացի:
Հուսով ենք` ոչ ոք չի պնդի, որ 1999-ին ՀՀ-ում ապրում էր ավելի քիչ մարդ, քան հիմա, և որ վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ բնակչության թիվը կտրուկ աճել է՝ բերելով նաև ընտրողների թվի աճ:
Հուսով ենք` ոչ ոք չի կասկածի, որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն ավելի մեծ հեղինակություն և ժողովրդականություն էին վայելում, քան այսօր Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը:
Պաշտոնական թվերով ստացվում է, որ այսօրվա հանրապետական երկյակը մի գլուխ (220 հազար ձայն) ավելի է վայելում ժողովրդի սերն ու վստահությունը, քան «Միասնության» առաջնորդները:
Եւ ուրեմն ինչպես ստացվեց, որ համաժողովրդական խանդավառության արդյունքում, պետական համակարգի ոչ պակաս «արդյունավետ» ներգրավվածության հետ մեկտեղ «Միասնությունը» այն ժամանակ հավաքեց 220 հազարով պակաս ձայն, քան այժմ դա անում է Սերժ Սարգսյանը: Այդքան խանդավա՞ռ է այսօր ՀՀ ընտրողը:
Մյուս կողմից Գագիկ Ծառուկյանին հաջողվեց կրկնել և մի փոքր գերազանցել Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի պատմական ցուցանիշը: Սա փաստում է Ծառուկյանի աննախադեպ ժողովրդականությունը և ընտրախախտումների աննախադեպ ծավալները:
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների»
Խմբ. կողմից.– Բայց այս ամենը մի կողմ. համակերպվե՞լ այս ցինիզմի հետ, թե՞ ոչ։ Սա՛ է խնդիրը։
Ընտրական բլեֆ