Լրահոս

23.05.2009 15:31


Խոսրով Հարությունյան. «Հարկային փաթեթի փոփոխությունները կարող են կոռուպցիայի նոր հնարավորություններ ստեղծել»

Խոսրով Հարությունյան. «Հարկային փաթեթի փոփոխությունները կարող են կոռուպցիայի նոր հնարավորություններ ստեղծել»

«Հայաստանի քրիստոնեա դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը, խոսելով ԱԺ-ում քննարկվող հարկային օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունների մասին, ասել է, որ այն կարող է կոռուպցիայի մի նոր հնարավորություն ստեղծել։

- Այս նախաձեռնությունն ամենահաջողվածը չէ։ Հարկային մարմնի այն ներկայացուցիչները, ովքեր պետք է վերահսկեն խոշոր գործարարաների  գործունեությունը, շատ հանգիստ կարող են նաև կաշառվել։ Արդյունքում՝ սպասվող արդյունքը կարող է չլինել,- «7 օր»-ի հետ զրույցում ասել է նա։

Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ փոփոխությունների ընդունվել-չընդունվելն այս պահին  այդքան կարևոր չէ։

- Ելնելով այն ելույթներից, որոնք տեղի են ունենում ԱԺ-ում, պետք է որ չընդունվի։ Բայց դա չէ կարևորը։ Վերջին հաշվով՝ կարող է ընդունվել, բայց ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ հետո ստիպված կլինեն այդ օրենսդրական ակտը փոփոխության ենթարկել,-ասել է նա։

Խոսրով Հարությունյանը պնդում է, որ այն գործառույթը, որը խոշոր առևտրային կազմակերպություններում իրականացնելու է հարկային մարմնի ներկայացուցիչը, Հարկային տեսչության օպերատիվ վարչությանն է վերաբերում։

Այս խորագրի վերջին նյութերը