Լրահոս

07.05.2012 18:14


Զեյթունում վերակառուցվում են դիտահորերը

Զեյթունում վերակառուցվում են դիտահորերը

Մայիսի 7-ին Երևանի Զեյթուն վարչական շրջանում Սևակ-Ռուբինյանց փողոցների խաչմերուկում “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևմուտք” շահագործման տնօրինության “Զեյթուն” տեղամասի աշխատակիցները միաժամանակ երկու դիտահորերում վերակառուցման աշխատանքներ էին իրականացնում: Տեղադրվում էր երկու նոր գծային փական, ևս մեկը` փոխարինվում:

            Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանը, իրականացվող աշխատանքները թույլ կտան նախ` բարձրացնել վարչական շրջանի զգալի մասի բաշխիչ ցանցի կառավարելիությունը, այնուհետև` վթարների կամ շինարարական աշխատանքների դեպքում ջրազրկումները դարձնել հնարավորինս սահմանափակ, իսկ սպառողներին պատճառվող անհանգստությունը հասցնել նվազագույնի:

         Մասնավորապես, վերջին հանգամանքով է բացատրվում նաև այն, որ նույն օրը, օգտվելով հայտարարված ջրամատակարարման դադարից, “Էմօշին” ՍՊԸ-ն իրականացնում էր ընկերության պատվերով վերջերս կառուցված Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 12, 14, 16 շենքերի նոր ջրագծի միացման աշխատանքները:

         Ըստ Գրիգոր Գևորգյանի, չնայած աշխատանքների մեծ ծավալին, արդեն ուշ երեկոյան` 24.00-ին, ինչպես և նախատեսվել էր, կվերսկսվի ստորև նշված տարածքների ջրամատակարարումը. Ռադիշչև, Բուսաբանական, Ռուբինյանց փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Էմինեսկու փ. 1, 2 շենքեր, Դ.Անհաղթի փ.  6-18, 23 շենքեր, Գոգոլի փ. 1-9 շենքեր և 1-90 առանձնատներ, Ռայնիսի փ. 1-68, Շովրոյան և Նորաշխարհյան փողոցների առանձնատներ, Ուլնեցու փողոցի ռեստորանային համալիրներ, գունավոր տպարան, հանրակացարան և հարակից տարածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը