Նշանակվել է Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Իսրայելի կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատել է վարչապետ Բենիամին Նետանյահուի նախաձեռնությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Հաստատվել է նաև ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 4–ին։
Կառավարության որոշումը վերջնական ուժի մեջ կմտնի Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի հաստատումից հետո։ Սակայն դա որևէ խնդիր չի հարուցի, քանի որ իշխող կոալիցիան զգալի մեծամասնություն ունի խորհրդարանում։ Նետանյահուի ղեկավարած աջական «Լիկուդ» կուսակցությունն այլևս չի ցանկանում շարունակել կոալիցիոն կառավարումը ձախական «Ավոդայի» հետ։ «Լիկուդը», հավանաբար, նոր կոալիցիա կկազմի ցենտրիստական «Կադիմայի» հետ։ Նման հնարավորության մասին հայտնել են հենց «Լիկուդի» ներկայացուցիչները։