Լրահոս

08.05.2012 00:37


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսուա Օլանդին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսուա Օլանդին

 Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Օլանդ,

Ամենաջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է:

Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման օգտին, և վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների և երկրների միջև բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ և սերտ համագործակցության զարգացմամբ:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ` ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման և ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության»:

Այս խորագրի վերջին նյութերը