Լրահոս

08.05.2012 10:03


ԿՀՎ–ն ահաբեկություն է կանխել

ԿՀՎ–ն ահաբեկություն է կանխել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ ԿՀՎ–ն, մայիսի 7–ին հայտնել է քաղաքացիական օդանավում ահաբեկչական գործողություն կանխելու մասին։ «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը նշում է, որ ահաբեկչությունը ծրագրել էր «Ալ–Քայիդա» ահաբեկչական խմբավորման եմենյան մասնաճուղը։

ԿՀՎ–ի ներկայացուցիչների խոսքով՝ ահաբեկիչները մտադիր էին ահաբեկությունն իրականացնել մայիսի 2–ին՝ «Ալ–Քայիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության տարելիցի օրը։ Նշվում է, որ եմենացի մահապարտը պետք է ընտրեր ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռներից մեկը, օդանավ հասցներ ռումբը և պայթեցներ այն թռիչքի ժամանակ։

Ահաբեկիչը ձերբակալվել է ԿՀՎ–ի գործակալների կողմից, սակայն նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը