«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստում կհաստատվի ՀՀ պաշտպանության նախարարության և հեղուկ վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերության միջև կնքված մի համաձայնագիր:
Ըստ այդ համաձայնագրի, ՊՆ-ն «Ֆլեշից»պետք է գնի 3 միլիարդ 530 միլիոն դրամի կամ 9 միլիոն դոլարի հեղուկ վառելիք: Չնայած կառավարության որոշման նախագծում համաձայնագրի մանրամասները նշված չեն, բայց ակնհայտ է, որ այս հեղուկ վառելիքը նախատեսված է ՀՀ զինված ուժերի համար: «Թե այդքան հեղուկ վառելիքը բանակի ընդհանուր պահանջի քանի տոկոսն է կազմում, իհարկե` չի նշվում, բայց ուշագրավն այն է, որ սա առաջին անգամ է, երբ հրապարակայնացվում է այսպիսի տվյալ: Նախկինում նման կարգի գնումները կատարվում էին գաղտնի, ոչ հրապարակային որոշումներով»,–գրում է թերթը։
ՊՆ-ը «Ֆլեշից» կգնի 9 միլիոն դոլարի հեղուկ վառելիք