Լրահոս

08.05.2012 11:20


ՕԵԿ–ը հետ է պահանջում բաժանած հեռախոսները

ՕԵԿ–ը հետ է պահանջում բաժանած հեռախոսները

«Yerkir.am»–ը հայտնում է, որ ՕԵԿ–ը սկսել է հետ պահանջել «Մոտոռոլա» հեռախոսները, որոնք «Հայասիի» 20 տոկոսանոց զեղչի քարտերի հետ բաժանել էին բնակչությանը։

Ըստ ԿԸՀ–ի ներկայացրած ընտրությունների նախնական արդյունքների՝ ՕԵԿ–ը հավաքել է 82 հազ. 690 ձայն (5,49%), այնինչ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարում էր, թե կուսակցությունը 170 հազ. անդամ ունի։

Այս առիթով կայքը գրում է, որ կա՛մ Արթուր Բաղդասարյանը ստում էր, կա՛մ էլ 170 հազ. անդամ ունեցող կուսակցության միայն կեսն է իր ձայնը տվել սեփական կուսակցությանը։

Այս խորագրի վերջին նյութերը