Լրահոս

08.05.2012 12:57


ԿԸՀ–ի մոտ հացադուլ իրականացնողի առողջական վիճակը վատացել է

ԿԸՀ–ի մոտ հացադուլ իրականացնողի առողջական վիճակը վատացել է

Չորս օր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև հացադուլ իրականացնող,  մարտիմեկյան գործով հանձնաժողովի նախկին անդամ Արտավազդ Վարդանյանի առողջական վիճակը վատացել է։

Դեռևս երեկ բնակիչներից մեկի ահազանգից հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Առողջապահության նախարարություն։ Բժիշկները եկել-չափել են Արտավազդ Վարդանյանի ճնշումն ու հեռացել։ Այսօր հացադուլ հայտարարած քաղաքացու առողջական վիճակն ավելի է վատացել, սակայն մոտակայքում չկա անհրաժեշտ շտապօգնության մեքենա, որը պարտավոր է տրամադրել պետությունը։

Արտավազդ Վարդանյանը բողոքում է ներկայիս իշխանություններից և երկրի ներկայիս վիճակից, նա համարում է, որ երկիրը գնում է կործանման։ Արտավազդ Վարդանյանը բողոքում է նաև ընտրությունների որակի դեմ` նշելով` նման ընտրություններով մեր երկիրը ապագա չի ունենալու»։

 

Այս խորագրի վերջին նյութերը