Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մենք ուշադիր հետևում ենք նաև միջազգային դիտորդների գործունեության օրինականությանը, հաշվի առնելով նրանց եզրահանգումների դերը մեր ընտրությունների ճակատագրերի համար:
Անկասկած, շնորհակալական խոսք պետք է ուղղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, նախնական հայտնաբերումների և եզրակացությունների իր, հիրավի մասնագիտական, հայտարարության համար և հույս հայտնել, որ վերջնական զեկույցը նույնպես կարտահայտի 2012թ.-ի ՀՀ ԱԺ ընտրության իրական պատկերը և կտրվի մասնագիտական գնահատական:
Սակայն, Ճիշտ հակառակ տեսակետին ենք, երեկ իրենց նախնական զեկույցներով հանդես եկած ԱՊՀ և «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն (ICES)» կոչվող «կիսատ պռատ» դիտորդական առաքելությունների մասին:
Չնայած նրան, որ նրանց զեկույցները /եթե, իհարկե, կան/ դեռևս տեղադրված չեն, անգամ, ԿԸՀ կայքում, որպեսզի լիարժեք գնահատական տրվի նրանց գործունեությանը, սակայն, մի բան պարզ է այդ երկուսն էլ երկարաժամկետ առաքելություն չեն և չեն կարող գնահատական տալ ընտրական ողջ գործընթացին, սակայն, ինչն արեցին...
...Այսինքն կեղծեցին, կոպտորեն խախտելով միջազգային նորմերը և ոմանք էլ, ժամանակավրեպ հեռացան Հայաստանից:
Այդ կապակցությամբ, այսօր դիմել ենք ԿԸՀ, պահանջելով, ԱՊՀ և «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն (ICES)» դիտորդական առաքելություններին զրկել սույն ընտրությունում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
Ավելին, իրենց իսկ նշած «միջազգային չափանիշներին» համապատասխան նյութեր ենք նախապատրաստում, ICES-ի նախագահ պարոն Ցինկերի հայաստանյան սույն գործունեության վերաբերյալ՝ Իսրայելի և միջազգային իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու համար:
Միջազգային դիտորդների գործունեության մասին

ՀՊԱԿ ԸՕՎ ՀՀանձնաժողով