Լրահոս

08.05.2012 15:57


Միջնաժամկետ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 2 մլրդ 990 մլն դրամ

Միջնաժամկետ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է  2 մլրդ 990 մլն դրամ

Մայիսի 8-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294174 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 990 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 675 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 315 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 185 458 808 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.9320 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3900 տոկոս:
Աճուրդին մասնակցել  7 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը