Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ
Մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը, 11.00-ի սահմաններում, Երևանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ կատարելիս ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը, այն է` մոտեցել է իրեն, դիտավորյալ հարվածելով իր ձախ ձեռքին` գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը` դրանով իսկ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Վարդանի ինքնությունը:
Վնասի չափը պարզվում է:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է: