Ինչպես հայտնի է, նախընտրական շրջանում ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ. ադրբեջանցի դիվերսանտները ներխուժեցին Հայաստանի տարածք ու խլեցին մեր երեք զինծառայողների կյանքը։ ՀՀ քաղաքացիները դեռ չգիտեին, որ օրեր անց ևս մեկ՝ համապետական մասշտաբի դիվերսիայի զոհ են դառնալու, բայց այս անգամ ներսի դիվերսանտների կողմից։
Բանն այն է, որ իշխանությունը կիրառեց այնպիսի ցինիկ ու մեծածավալ ընտրակեղծիք, որ խլեց Հայաստանի ու հայաստանցու ապագան։ Այս ընտրությունների ընթացքում, մեծ հաշվով, չեղան բոլոր այն ապօրինությունները, որոնց մենք ծանոթ էինք (քվեաթերթիկների լցոնումներ, հաշվարկային աճպարարություններ և այլն)։ Մայիսի 6–ին քվեաթերթիկներով լցոնեցին ոչ թե արկղերը, այլ ընտրատեղամասերը լցոնեցին մարդկանցով։ Այո՛, մարդկանցով, ովքեր բազմակի քվեարկություններով ապահովեցին ՀՀԿ–ի տոկոսները։
Ինչպես 2009–ի մարտի 3–ին «գիշերային» որոշմամբ իշխանությունը դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկեց դրամն ու այդպիսով մտավ բոլորիս գրպանը կամ ինչպես «գիշերային» որոշմամբ Թուրքիայի հետ «ֆուտբոլ» խաղալով փաստի առաջ կանգնեցրեց ողջ հայությանը, այնպես էլ հիմա մեկ օրվա ընթացքում կողոպտվեց ընտրողի քվեն։
Եվ այսպես, ընտրակեղծիքն այս անգամ տեղի ունեցավ ուռճացված ցուցակների, անձնագրային ֆիկտիվ գրանցումների և բազմակի քվեարկությունների միջոցով, ինչն արտաքուստ հնարավորություն տվեց ասելու, թե մենք քայլ առաջ ենք արել, բայց իրականությունն այն է, որ ՀՀԿ–ն, գրեթե ոչ մի ձայն չունենալով, «ստացավ» 44%։ Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների հանդեպ տեղի է ունեցել «ընտրական» դիվերսիա։ Դիվերսանտներն այն խմբերն էին, որոնց ՀՀԿ–ն առավոտ կանուխ բերել էր քվեարկության, և պտտեցնում էր մի քանի տեղամասերով։ Այսինքն՝ մարդկանց մի հոծ խմբի մի քանի տեղ գրանցելով՝ իշխանությունն «էն գլխից» էր ապահովել իր «ձայները» ու դրա համար էլ ՀՀԿ–ն դեմ էր մատները թանաքոտելուն ու քվեարկողների ցուցակը հրապարակելուն։ Վերոնշյալ խախտումներն, իհարկե, իրավական տեսանկյունից դժվար ապացուցելի են, բայց ընտրությունների ընթացքին հետևողներիս համար տեսանելի։ Այդ դժվար ապացուցելիությունն էլ թույլ է տալիս ոմանց ասել, թե «լավ ընտրություններ» են եղել. իսկական դեմագոգիա։
Փաստորեն, ի տարբերություն ադրբեջանական դիվերսանտների, որոնք գործում են գիշերով ու նենգաբար, իշխանությունն իր գործն արեց առավոտվանից մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում։ Իսկ երբ պարզվեց կնիքների օքսիդացման փաստը, դիվերսանտներն արդեն անհետացել էին։
Հանձնաժողովների անդամները և վստահված անձինք կարող են հավաստել, որ ընտրատեղամասերից մեծ մասի (հատկապես Երևանում ու Հայաստանի խոշոր քաղաքաներում, որտեղ մարդիկ դեմքով իրար այնքան էլ չեն ճանաչում) դռների մոտ ուղիղ ժամը 8–ին արդեն խմբված մարդիկ կային՝ հիմնականում «բոմժական» տեսքի, ովքեր գրոհեցին քվեախցիկներն ու ցնդող թանաքի օգնությամբ հնարավորություն ստացան ևս մեկ անգամ քվեարկելու, բայց արդեն այլ տարածքում։ Դա էր պատճառը, որ մարդկանց կուտակումներ էին արձանագրվում վաղ առավոտյան, ինչն աննախադեպ էր, քանզի մի քանի հարյուր հազար մարդու քվեարկություն ցույց տրվեց մինչև ժամը 11–ը։ Շրջիկ խմբերի առկայությունն էր նաև պատճառը, որ աննախադեպ բարձր՝ ավելի քան 1,5 միլիոն մասնակցություն գրանցվեց։
Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ էլ հստակ երևաց, որ ՀՀԿ–ի «ձայները» կասկածելի օրինաչափությամբ առավոտյան հոսքով է ապահովվել (ՀՀԿ–ին կողմ տված քվեները ճնշող մեծամասնությամբ արկղերի տակն էին), քանզի «հոսքագծային» տեխնոլոգիայով ստացած քվեաթերթիկներից հետո ՀՀԿ–ի օգտին հատուկենտ քվեներ կային։
Ուռճացված ցուցակների միջոցով ընտրությունների կազմակերպման մոդելն, ի դեպ, փորձակվել էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Այնտեղ էլ Հրազդանի համար աննախադեպ բարձր մասնակցություն արձանագրվեց, ինչը հուշում էր, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներով մարդկանց «լցոնել» էին։
Իշխանությունները Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեսել էին, որ «Կոնսենսուս մինուս մեկ»–ի պարագայում հնարավոր չէ հաղթելը, ուստի Հրազդանում գնացին կեղծիքների տրանսֆորմացիայի ճանապարհով։
Վերադառնալով ԱԺ ընտրություններին, նշեմ, որ ՀՀԿ–ի «շռնդալից» հաղթանակն ապահովել է նաև բանակը, և պատահական չէ, որ Սյունիքում մասնակցության ռեկորդ սահմանվեց՝ ավելի քան 70%։ Սյունիքի առանձին ենթատեղամասերում նույնիսկ 90 տոկոսից ավել մասնակցություն է գրանցվել, ինչը հատուկ է Թուրքմենստանի կամ Չեչնիայի տիպի երկրներում։
Կուզենայի հատուկ ուշադրություն հրավիրել այս օրերին ամենաշատը քննարկվող թեմայի՝ ընտրակաշառքի վրա։ Շատ է խոսվում ընտրակաշառքի ու մեր ժողովրդի մեծ մասի ծախվածության մասին, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Այո՛, ընտրակաշառք բաժանվել է (ու ոչ միայն ՀՀԿ–ի կողմից) և իրենց հոգին վաճառողների պակաս չի զգացվել, բայց ասել, որ որոշիչը կաշառքն է եղել, նշանակում է չտիրապետել ինֆորմացիային։ Լավատեղյակները գիտեն, որ ՀՀԿ–ից հաճախ փողը բաժանվում էր, բայց մարդկանց կոչ էին անում ընտրակաշառքը վերցնել ու չգնալ քվեարկության։ Այդ մասին բազում ահազանգեր ստացվեցին։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ–ում լավ գիտեին, որ շրջիկ խմբերն են ապահովելու արդյունքները և չէին ուզում, որպեսզի փող վերցնողները տեղերում անկանխատեսելի վարք դրսևորեն (ՀՀԿ–ից փողը վերցնեին, բայց ձայնը տային ուրիշին)։
Իշխանություններին հիմա ձեռնտու է, որ բոլորը սկսեն խոսել ընտրակաշառքից ու «փչացած» ժողովուրդ ունենալուց։ Դա նպաստում է համընդհանուր ապատիայի տարածմանը։
Իշխանությունը կուզենա, որ իրեն մեղադրեն ընտրակաշառքով ձայն գնելու համար, ինչը հնարավոր չէ ապացուցել և ինչը հնարավորություն կտա նրանց ասել, թե մենակ մենք չենք եղել։
Մեկ բան պարզ է. հնարավոր չէ, որ ՀՀԿ–ի «ստացած» ավելի քան 600 հազ ձայնը բացառապես փողով գնված լինի։ ՀՀԿ–ին անհրաժեշտ արդյունքների ապահովումը հիմնականում տեղի է ունեցել ցուցակների կեղծման ու բազմակի քվեարկությունների միջոցով, իսկ ընտրակաշառք բաժանվել է լրացուցիչ ձայներ ստանալու համար, բայց շեշտը դրա վրա չի դրվել։
Կրկնեմ. մայիսի 6–ին տեղի է ունեցել «ընտրական» դիվերսիա շրջիկ խմբերի բազմակի քվեարկությունների միջոցով։ Այդ խմբերը, որոնք, փաստորեն, Հայաստանի ներսում գործող 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարել, ապահովել են ՀՀԿ–ի 44%–ը։
Քվեարկությունը ցույց տվեց, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել է «Կոնսենսուս մինուս ՀՀԿ և յուր հաճախորդներ» ծրագրի կողմնակիցներին և քաղաքական մենաշնորհի վերացման օգտին։ Անգամ պաշտոնապես արձանագրված թվերով՝ միասին վերցրած՝ ավելի քան 600 հազ ձայն են ստացել ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը, ինչը ցույց է տալիս, որ ընտրություններին իրականում մասնակցած ՀՀ քաղաքացիների կեսից ավելին ընդդեմ ՀՀԿ–ի կամ հանուն իրական փոփոխությունների են քվեարկել, ու պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել և հայտարարել, թե ստրկամիտ ժողովուրդ ունենք։ Նման հայտարարությունները ձեռնտու են միայն ՀՀԿ վերնախավին ու անձամբ Սերժ Սարգսյանին՝ «Ժողովուրդը ծախու է, մենք ինչ կարող ենք անել» թեմայով։ Ժողովուրդն իր գնահատականը տվել է ՀՀԿ–ին, այլ հարց է, որ քաղաքական ուժերը հիմա պետք է տեր կանգնեն ստացած ձայներին ու բավարարեն հանրության պահանջը՝ փոխել այս իշխանություններին և առկա կուրսը։
Ավելորդ չեմ համարում համեմատական փոքրիկ վերլուծություն ներկայացնել։ Գաղտնիք չէ, որ 1995–ից հետո Հայաստանում ժողովուրդն ամենախանդավառված ձևով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին 1999 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը կազմեցին «Միասնություն» դաշինքը և հավաքեցին 400 հազարի չափ քվե՝ շուրջ 1 100 000 ընտրողների մասնակցության պարագայում։
Ակնհայտ է, որ 99–ի համեմատ՝ մեր երկրում ընտրողները հաստատ չեն ավելացել, և 99–ի համեմատ՝ ընտրողն ավելի ոգևորված չէ ՀՀԿ ցուցակի առաջին ու երկրորդ համարները զբաղեցրած Սերժ Սարգսյան–Հովիկ Աբրահամյան զույգով։ Հետևաբար, պարզ է, որ ՀՀԿ–ի «ունեցած» այսօրվա քվեների առնվազն 450 հազարը բազմակի քվեարկությունների հետևանք է, իսկ մնացածը ստացվել է ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի ու բանակի հաշվին։
Եթե ՀՀԿ–ին այդքան շատ է համակրում մեր քաղաքացիների ավելի քան 600 հազարանոց բանակը, ապա մենք պետք է ականտեսը լինեինք նրանց ինքնաբուխ ցնծության, բայց ընտրությունների հաջորդ օրը ոչ թե ուրախություն, այլ գերեզմանային լռություն էր տիրում ամենուրեք։ Տպավորությունն այնպիսի էր, որ ընտրության օրվանը հաջորդած երկուշաբթին Տիգրան Սարգսյանի սիրած մեռելոցի օրն էր, բայց այս անգամ «հետընտրական մեռելոցի»։
Անշու՛շտ, ՀՀԿ–ն արդար ձայներ էլ ունի, բայց դրանք ավելին չեն, քան, ասենք, կոմունիստների ստացած քվեները։ Մեր ժողովուրդը մազոխիստ չէ, որ իրեն կեղեքողին ձայն տա։ Ասել է թե՝ Հանրապետականը, ինչպես որ ժամանակին բոլշևիկները Ռուսաստանում, լինելով փոքրամասնություն, վերցրել է ամբողջ իշխանությունը։ Տարբերությունն այն է, որ ռուս բոլշևիկները հեղափոխությամբ յուրացրին երկիրը, իսկ մեր տնաբույծ նեոբոլշևիկները մայիսի 6–ին «թղթային»հեղաշրջում իրականացրին ու չունենալով հասարակական չնչին իսկ աջակցություն՝ վերցրին խորհրդարանի հսկիչ փաթեթն ու սպառնում են հավերժացնել քաղաքական մենաշնորհը։
Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերն այժմ պետք է կտրականապես բացառեն «ընտրական» դիվերսիայի և 5–րդ շարասյան ֆունկցիա կատարած մի քանի տեղ գրանցում ունեցող շրջիկ խմբերի՝ «բոմժերի», միջոցով իշխանությունը վերցրածների հետ քաղաքական շփումները և մտածեն նեոբոլշևիկյան հեղաշրջմանը համազգային կոնսոլիդացիայի միջոցով հակազդելու մասին, այլապես Հայաստանին սպառնում է քաղաքական ու տնտեսական դաշտերի անապատացում և վերջնական ոչնչացում։
Հարկ է շատ լավ հասկանալ, որ որևէ տարբերություն չկա մեր զինվորների կյանքը խլած ադրբեջանցի դիվերսանտների տված վնասի ու մայիսի 6–ին պետական մակարդակով կազմակերպված «ընտրական» դիվերսիայի հասցրած վնասի միջև։ Ավելին. դեռ հարց է, թե որն է ավելի հրեշավորը։ Ադրբեջանցին գոնե գիտես՝ ով է, ու կարող ես պատժել։ Ադրբեջանցի դիվերսանտից այլ բան, քան հարձակվելն ու վնաս տալը չես էլ կարող սպասել և միշտ պատրաստ ես հակահարված տալու, իսկ ահա Հայաստանի ներսում գործող դիվերսանտն անտեսանելի է գործում, հարվածում է թիկունքից, ավելի նենգ է ու ցինիկ։
Ներսի դիվերսանտը մեզանից խլում է ոչ միայն այս օրը, այլ նաև ապագան։ Եթե թույլ տրվի մարսել այս ամենը, ապա կարելի է մոռանալ ժողովրդավարական երկիր ունենալու, բարեկեցիկ կյանք ապահովելու և ընդհանրապես պետականության մասին։
Իշխանություններն ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիա կիրառելով՝ առևերույթ հնարավորություն չեն տվել իրավական վիճարկման ենթարկել տեղի ունեցածը կամ ակնհայտ խախտումների փաստական առատ նյութ ներկայացնել, ուրեմն պետք է այս ամենին հակազդել քաղաքական կոդով։
Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ տարիներով դիմանա միահեծան իշխանությանն ու գերկենտրոնացման ձգտող իշխանական նեղ խմբին։ Ադրբեջանի հետ «սառը» պատերազմի մասին միշտ պետք է հիշել, քանզի անվտանգության ապահովումը թիվ 1 խնդիրն է, իսկ մեր պետության անվտանգ գոյության ու զարգացման միակ երաշխիքը բաց համակարգ և մրցակցային տնտեսություն ունենալն է։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել և տվել իր նախնական գնահատականը ԱԺ ընտրություների վերաբերյալ։ Ուշագրավ է, որ մի շարք թերությունների մասին խոսելով հանդերձ՝ «ժառանգությունը» նախորդ ընտրությունների համեմատ առաջընթաց է տեսել մի շարք առումներով։ Այ սրա համար էլ Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՀԿ–ն ամեն կերպ աջակցում էր և նրա փոքրաթիվ թիմին քարշ տվեց խորհրդարան։ Բա՞ հո հենց այնպես չէին Րաֆֆիին տեղ տալիս հեռուստաեթերում ու թույլ տալիս «սարեր շարժել» կամարի տակ։ «Նյու դհոլն» իր նախընտրական ու հետընտրական փուլերի ֆունկցիաներն ուներ և բարեխղճորեն կատարեց ու կատարում է սերժահաճո բոլոր հրահանգները։
Ի դեպ, ոստիկանությունից արձագանքել են «ժառանգության» այն հայտարարությանը, թե մարզերից մարդիկ են բերել քվեարկության։ Կողմերը, փաստորեն, շարունակում են թատրոնը. Մեկը «քննադատում» է, իսկ մյուսը՝ հերոսաբար պայքարում այդ «քննադատության» դեմ։ Հետաքրքիրն այն է, որ նմանատիպ այլ հայտարարություններին իրավապահները չեն արձագանքում, բայց որոշեցին «ժառանգությանը» «տեղը դնել»։ Փաստորեն, իշխանությունները «Ժառանգությանը» հաստիքային ընդդիմություն նշանակեցին ու հիմա «պայքարում» են այդ «ընդդիմության» դեմ։ Ա՛յ, ա՛յ, այ՛...
«Ընտրական» դիվերսիա
Ինչպես հայտնի է, նախընտրական շրջանում ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ. ադրբեջանցի դիվերսանտները ներխուժեցին Հայաստանի տարածք ու խլեցին մեր երեք զինծառայողների կյանքը։ ՀՀ քաղաքացիները դեռ չգիտեին, որ օրեր անց ևս մեկ՝ համապետական մասշտաբի դիվերսիայի զոհ են դառնալու, բայց այս անգամ ներսի դիվերսանտների կողմից։
Բանն այն է, որ իշխանությունը կիրառեց այնպիսի ցինիկ ու մեծածավալ ընտրակեղծիք, որ խլեց Հայաստանի ու հայաստանցու ապագան։ Այս ընտրությունների ընթացքում, մեծ հաշվով, չեղան բոլոր այն ապօրինությունները, որոնց մենք ծանոթ էինք (քվեաթերթիկների լցոնումներ, հաշվարկային աճպարարություններ և այլն)։ Մայիսի 6–ին քվեաթերթիկներով լցոնեցին ոչ թե արկղերը, այլ ընտրատեղամասերը լցոնեցին մարդկանցով։ Այո՛, մարդկանցով, ովքեր բազմակի քվեարկություններով ապահովեցին ՀՀԿ–ի տոկոսները։
Ինչպես 2009–ի մարտի 3–ին «գիշերային» որոշմամբ իշխանությունը դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկեց դրամն ու այդպիսով մտավ բոլորիս գրպանը կամ ինչպես «գիշերային» որոշմամբ Թուրքիայի հետ «ֆուտբոլ» խաղալով փաստի առաջ կանգնեցրեց ողջ հայությանը, այնպես էլ հիմա մեկ օրվա ընթացքում կողոպտվեց ընտրողի քվեն։
Եվ այսպես, ընտրակեղծիքն այս անգամ տեղի ունեցավ ուռճացված ցուցակների, անձնագրային ֆիկտիվ գրանցումների և բազմակի քվեարկությունների միջոցով, ինչն արտաքուստ հնարավորություն տվեց ասելու, թե մենք քայլ առաջ ենք արել, բայց իրականությունն այն է, որ ՀՀԿ–ն, գրեթե ոչ մի ձայն չունենալով, «ստացավ» 44%։ Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների հանդեպ տեղի է ունեցել «ընտրական» դիվերսիա։ Դիվերսանտներն այն խմբերն էին, որոնց ՀՀԿ–ն առավոտ կանուխ բերել էր քվեարկության, և պտտեցնում էր մի քանի տեղամասերով։ Այսինքն՝ մարդկանց մի հոծ խմբի մի քանի տեղ գրանցելով՝ իշխանությունն «էն գլխից» էր ապահովել իր «ձայները» ու դրա համար էլ ՀՀԿ–ն դեմ էր մատները թանաքոտելուն ու քվեարկողների ցուցակը հրապարակելուն։ Վերոնշյալ խախտումներն, իհարկե, իրավական տեսանկյունից դժվար ապացուցելի են, բայց ընտրությունների ընթացքին հետևողներիս համար տեսանելի։ Այդ դժվար ապացուցելիությունն էլ թույլ է տալիս ոմանց ասել, թե «լավ ընտրություններ» են եղել. իսկական դեմագոգիա։
Փաստորեն, ի տարբերություն ադրբեջանական դիվերսանտների, որոնք գործում են գիշերով ու նենգաբար, իշխանությունն իր գործն արեց առավոտվանից մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում։ Իսկ երբ պարզվեց կնիքների օքսիդացման փաստը, դիվերսանտներն արդեն անհետացել էին։
Հանձնաժողովների անդամները և վստահված անձինք կարող են հավաստել, որ ընտրատեղամասերից մեծ մասի (հատկապես Երևանում ու Հայաստանի խոշոր քաղաքաներում, որտեղ մարդիկ դեմքով իրար այնքան էլ չեն ճանաչում) դռների մոտ ուղիղ ժամը 8–ին արդեն խմբված մարդիկ կային՝ հիմնականում «բոմժական» տեսքի, ովքեր գրոհեցին քվեախցիկներն ու ցնդող թանաքի օգնությամբ հնարավորություն ստացան ևս մեկ անգամ քվեարկելու, բայց արդեն այլ տարածքում։ Դա էր պատճառը, որ մարդկանց կուտակումներ էին արձանագրվում վաղ առավոտյան, ինչն աննախադեպ էր, քանզի մի քանի հարյուր հազար մարդու քվեարկություն ցույց տրվեց մինչև ժամը 11–ը։ Շրջիկ խմբերի առկայությունն էր նաև պատճառը, որ աննախադեպ բարձր՝ ավելի քան 1,5 միլիոն մասնակցություն գրանցվեց։
Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ էլ հստակ երևաց, որ ՀՀԿ–ի «ձայները» կասկածելի օրինաչափությամբ առավոտյան հոսքով է ապահովվել (ՀՀԿ–ին կողմ տված քվեները ճնշող մեծամասնությամբ արկղերի տակն էին), քանզի «հոսքագծային» տեխնոլոգիայով ստացած քվեաթերթիկներից հետո ՀՀԿ–ի օգտին հատուկենտ քվեներ կային։
Ուռճացված ցուցակների միջոցով ընտրությունների կազմակերպման մոդելն, ի դեպ, փորձակվել էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Այնտեղ էլ Հրազդանի համար աննախադեպ բարձր մասնակցություն արձանագրվեց, ինչը հուշում էր, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներով մարդկանց «լցոնել» էին։
Իշխանությունները Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեսել էին, որ «Կոնսենսուս մինուս մեկ»–ի պարագայում հնարավոր չէ հաղթելը, ուստի Հրազդանում գնացին կեղծիքների տրանսֆորմացիայի ճանապարհով։
Վերադառնալով ԱԺ ընտրություններին, նշեմ, որ ՀՀԿ–ի «շռնդալից» հաղթանակն ապահովել է նաև բանակը, և պատահական չէ, որ Սյունիքում մասնակցության ռեկորդ սահմանվեց՝ ավելի քան 70%։ Սյունիքի առանձին ենթատեղամասերում նույնիսկ 90 տոկոսից ավել մասնակցություն է գրանցվել, ինչը հատուկ է Թուրքմենստանի կամ Չեչնիայի տիպի երկրներում։
Կուզենայի հատուկ ուշադրություն հրավիրել այս օրերին ամենաշատը քննարկվող թեմայի՝ ընտրակաշառքի վրա։ Շատ է խոսվում ընտրակաշառքի ու մեր ժողովրդի մեծ մասի ծախվածության մասին, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Այո՛, ընտրակաշառք բաժանվել է (ու ոչ միայն ՀՀԿ–ի կողմից) և իրենց հոգին վաճառողների պակաս չի զգացվել, բայց ասել, որ որոշիչը կաշառքն է եղել, նշանակում է չտիրապետել ինֆորմացիային։ Լավատեղյակները գիտեն, որ ՀՀԿ–ից հաճախ փողը բաժանվում էր, բայց մարդկանց կոչ էին անում ընտրակաշառքը վերցնել ու չգնալ քվեարկության։ Այդ մասին բազում ահազանգեր ստացվեցին։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ–ում լավ գիտեին, որ շրջիկ խմբերն են ապահովելու արդյունքները և չէին ուզում, որպեսզի փող վերցնողները տեղերում անկանխատեսելի վարք դրսևորեն (ՀՀԿ–ից փողը վերցնեին, բայց ձայնը տային ուրիշին)։
Իշխանություններին հիմա ձեռնտու է, որ բոլորը սկսեն խոսել ընտրակաշառքից ու «փչացած» ժողովուրդ ունենալուց։ Դա նպաստում է համընդհանուր ապատիայի տարածմանը։
Իշխանությունը կուզենա, որ իրեն մեղադրեն ընտրակաշառքով ձայն գնելու համար, ինչը հնարավոր չէ ապացուցել և ինչը հնարավորություն կտա նրանց ասել, թե մենակ մենք չենք եղել։
Մեկ բան պարզ է. հնարավոր չէ, որ ՀՀԿ–ի «ստացած» ավելի քան 600 հազ ձայնը բացառապես փողով գնված լինի։ ՀՀԿ–ին անհրաժեշտ արդյունքների ապահովումը հիմնականում տեղի է ունեցել ցուցակների կեղծման ու բազմակի քվեարկությունների միջոցով, իսկ ընտրակաշառք բաժանվել է լրացուցիչ ձայներ ստանալու համար, բայց շեշտը դրա վրա չի դրվել։
Կրկնեմ. մայիսի 6–ին տեղի է ունեցել «ընտրական» դիվերսիա շրջիկ խմբերի բազմակի քվեարկությունների միջոցով։ Այդ խմբերը, որոնք, փաստորեն, Հայաստանի ներսում գործող 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարել, ապահովել են ՀՀԿ–ի 44%–ը։
Քվեարկությունը ցույց տվեց, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել է «Կոնսենսուս մինուս ՀՀԿ և յուր հաճախորդներ» ծրագրի կողմնակիցներին և քաղաքական մենաշնորհի վերացման օգտին։ Անգամ պաշտոնապես արձանագրված թվերով՝ միասին վերցրած՝ ավելի քան 600 հազ ձայն են ստացել ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը, ինչը ցույց է տալիս, որ ընտրություններին իրականում մասնակցած ՀՀ քաղաքացիների կեսից ավելին ընդդեմ ՀՀԿ–ի կամ հանուն իրական փոփոխությունների են քվեարկել, ու պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել և հայտարարել, թե ստրկամիտ ժողովուրդ ունենք։ Նման հայտարարությունները ձեռնտու են միայն ՀՀԿ վերնախավին ու անձամբ Սերժ Սարգսյանին՝ «Ժողովուրդը ծախու է, մենք ինչ կարող ենք անել» թեմայով։ Ժողովուրդն իր գնահատականը տվել է ՀՀԿ–ին, այլ հարց է, որ քաղաքական ուժերը հիմա պետք է տեր կանգնեն ստացած ձայներին ու բավարարեն հանրության պահանջը՝ փոխել այս իշխանություններին և առկա կուրսը։
Ավելորդ չեմ համարում համեմատական փոքրիկ վերլուծություն ներկայացնել։ Գաղտնիք չէ, որ 1995–ից հետո Հայաստանում ժողովուրդն ամենախանդավառված ձևով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին 1999 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը կազմեցին «Միասնություն» դաշինքը և հավաքեցին 400 հազարի չափ քվե՝ շուրջ 1 100 000 ընտրողների մասնակցության պարագայում։
Ակնհայտ է, որ 99–ի համեմատ՝ մեր երկրում ընտրողները հաստատ չեն ավելացել, և 99–ի համեմատ՝ ընտրողն ավելի ոգևորված չէ ՀՀԿ ցուցակի առաջին ու երկրորդ համարները զբաղեցրած Սերժ Սարգսյան–Հովիկ Աբրահամյան զույգով։ Հետևաբար, պարզ է, որ ՀՀԿ–ի «ունեցած» այսօրվա քվեների առնվազն 450 հազարը բազմակի քվեարկությունների հետևանք է, իսկ մնացածը ստացվել է ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի ու բանակի հաշվին։
Եթե ՀՀԿ–ին այդքան շատ է համակրում մեր քաղաքացիների ավելի քան 600 հազարանոց բանակը, ապա մենք պետք է ականտեսը լինեինք նրանց ինքնաբուխ ցնծության, բայց ընտրությունների հաջորդ օրը ոչ թե ուրախություն, այլ գերեզմանային լռություն էր տիրում ամենուրեք։ Տպավորությունն այնպիսի էր, որ ընտրության օրվանը հաջորդած երկուշաբթին Տիգրան Սարգսյանի սիրած մեռելոցի օրն էր, բայց այս անգամ «հետընտրական մեռելոցի»։
Անշու՛շտ, ՀՀԿ–ն արդար ձայներ էլ ունի, բայց դրանք ավելին չեն, քան, ասենք, կոմունիստների ստացած քվեները։ Մեր ժողովուրդը մազոխիստ չէ, որ իրեն կեղեքողին ձայն տա։ Ասել է թե՝ Հանրապետականը, ինչպես որ ժամանակին բոլշևիկները Ռուսաստանում, լինելով փոքրամասնություն, վերցրել է ամբողջ իշխանությունը։ Տարբերությունն այն է, որ ռուս բոլշևիկները հեղափոխությամբ յուրացրին երկիրը, իսկ մեր տնաբույծ նեոբոլշևիկները մայիսի 6–ին «թղթային» հեղաշրջում իրականացրին ու չունենալով հասարակական չնչին իսկ աջակցություն՝ վերցրին խորհրդարանի հսկիչ փաթեթն ու սպառնում են հավերժացնել քաղաքական մենաշնորհը։
Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերն այժմ պետք է կտրականապես բացառեն «ընտրական» դիվերսիայի և 5–րդ շարասյան ֆունկցիա կատարած մի քանի տեղ գրանցում ունեցող շրջիկ խմբերի՝ «բոմժերի», միջոցով իշխանությունը վերցրածների հետ քաղաքական շփումները և մտածեն նեոբոլշևիկյան հեղաշրջմանը համազգային կոնսոլիդացիայի միջոցով հակազդելու մասին, այլապես Հայաստանին սպառնում է քաղաքական ու տնտեսական դաշտերի անապատացում և վերջնական ոչնչացում։
Հարկ է շատ լավ հասկանալ, որ որևէ տարբերություն չկա մեր զինվորների կյանքը խլած ադրբեջանցի դիվերսանտների տված վնասի ու մայիսի 6–ին պետական մակարդակով կազմակերպված «ընտրական» դիվերսիայի հասցրած վնասի միջև։ Ավելին. դեռ հարց է, թե որն է ավելի հրեշավորը։ Ադրբեջանցին գոնե գիտես՝ ով է, ու կարող ես պատժել։ Ադրբեջանցի դիվերսանտից այլ բան, քան հարձակվելն ու վնաս տալը չես էլ կարող սպասել և միշտ պատրաստ ես հակահարված տալու, իսկ ահա Հայաստանի ներսում գործող դիվերսանտն անտեսանելի է գործում, հարվածում է թիկունքից, ավելի նենգ է ու ցինիկ։
Ներսի դիվերսանտը մեզանից խլում է ոչ միայն այս օրը, այլ նաև ապագան։ Եթե թույլ տրվի մարսել այս ամենը, ապա կարելի է մոռանալ ժողովրդավարական երկիր ունենալու, բարեկեցիկ կյանք ապահովելու և ընդհանրապես պետականության մասին։
Իշխանություններն ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիա կիրառելով՝ առևերույթ հնարավորություն չեն տվել իրավական վիճարկման ենթարկել տեղի ունեցածը կամ ակնհայտ խախտումների փաստական առատ նյութ ներկայացնել, ուրեմն պետք է այս ամենին հակազդել քաղաքական կոդով։
Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ տարիներով դիմանա միահեծան իշխանությանն ու գերկենտրոնացման ձգտող իշխանական նեղ խմբին։ Ադրբեջանի հետ «սառը» պատերազմի մասին միշտ պետք է հիշել, քանզի անվտանգության ապահովումը թիվ 1 խնդիրն է, իսկ մեր պետության անվտանգ գոյության ու զարգացման միակ երաշխիքը բաց համակարգ և մրցակցային տնտեսություն ունենալն է։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել և տվել իր նախնական գնահատականը ԱԺ ընտրություների վերաբերյալ։ Ուշագրավ է, որ մի շարք թերությունների մասին խոսելով հանդերձ՝ «ժառանգությունը» նախորդ ընտրությունների համեմատ առաջընթաց է տեսել մի շարք առումներով։ Այ սրա համար էլ Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՀԿ–ն ամեն կերպ աջակցում էր և նրա փոքրաթիվ թիմին քարշ տվեց խորհրդարան։ Բա՞ հո հենց այնպես չէին Րաֆֆիին տեղ տալիս հեռուստաեթերում ու թույլ տալիս «սարեր շարժել» կամարի տակ։ «Նյու դհոլն» իր նախընտրական ու հետընտրական փուլերի ֆունկցիաներն ուներ և բարեխղճորեն կատարեց ու կատարում է սերժահաճո բոլոր հրահանգները։