Լրահոս

08.05.2012 20:04


ՀԱԿ–ը ՍԴ–ից պահանջում է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարել

ՀԱԿ–ը ՍԴ–ից պահանջում է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարել

Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով ՀԱԿ-ը դիմում է Սահմանադրական դատարան։

Որպես հայցադիմումի հիմք ՀԱԿ–ը ներկայացնելու է Սերժ Սարգսյանի, վարչապետի, տարբեր պետական պաշտոնյաների, գյուղապետերի կողմից քարոզարշավին մասնակցելու փաստը, ցուցակների ուռճացված լինելը, օքսիդացող թանաքների խնդիրը, վստահված անձանց նկատմամբ բռնությունները, ծեծը, ուղղորդումը, ընտրակաշառքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը