Սպանել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ցրիչին
Մայիսի 8–ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Արագածոտնի տարածաշրջանային բաժնի շենքի մոտ կրակել և սպանել են Աշտարակ քաղաքի բնակիչ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ցրիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանին:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երեք պարկուճ և 1 գնդակ, սպանվածի անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի 23 ՕՕ 998 համարանիշի ավտոմեքենան։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

7or.am