Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, ով պատիժ է կրում Խարկովի գաղութում, տեղափոխվել է հիվանդանոց: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Տիմոշենկոյին այսօր առավոտյան հիվանդանոց է տեղափոխել շտապ օգնության մեքենան` ՊԱՏ մեքենաների ուղղեկցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նրա կողմնակիցները հայտարարում էին, որ գաղութում նախկին վարչապետին չի ցուցաբերվում անհրաժեշտ բուժօգնությունը:
Յուլյա Տիմոշենկոն 2011թ. հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա զատազրկման` պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Նախկին վարչապետի դեմ հարուցվել են նաև մի շարք այլ քրեական գործեր: Ինքը` Տիմոշենկոն, հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները:
Յուլյա Տիմոշենկոն տեղափոխվել է հիվանդանոց