Լրահոս

09.05.2012 12:03


Սպանությունը բացահայտվել է

Սպանությունը բացահայտվել է

Երեկ` մայիսի 8-ին, ժամը 20:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքում սպանվել էր այդ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանը: Սպանությունը բացահայտվել է. nույն քաղաքի բնակիչ 39-ամյա Ռուբեն Հակոբյանը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: Հարցաքննության ժամանակ Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է նաև ատրճանակը, որով ինքը կատարել է սպանությունը:

Նախնական տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա ծագած վեճի ժամանակ. սպանված Արամ Հովակիմյանը և ձերբակալված Ռուբեն Հակոբյանը հեռավոր ազգականներ են:

Այս խորագրի վերջին նյութերը