Լրահոս

09.05.2012 12:33


Գրոհայինները հարձակվել են Լիբիայի կառավարության շենքի վրա

Գրոհայինները հարձակվել են Լիբիայի կառավարության շենքի վրա

Զինված գրոհայինները, որոնք մասնակցել են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալմանը, երեկ հարձակում են գործել Լիբիայի ժամանակավոր կառավարության շենքի վրա և սպանել պահակներին` 2-4 մարդու:

Agence France-Presse գործակալության տվյալներով` մի քանի տասնյակ զինված մարդիկ պաշարել են կառավարության շենքը և պահանջում են վճարել վարչակարգի տապալման մասնակիցների համար սահմանված վճարները, որոնք հաստատել էր Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը: Ապրիլի սկզբին վճարները դադարեցվել էին, երբ բացահայտվել էին բազմամիլիոնանոց խարդախություններ:

 

Այս խորագրի վերջին նյութերը