Լրահոս

09.05.2012 13:16


Վերահաշվարկ կիրականացվի 50 ընտրական տեղամասում

Վերահաշվարկ կիրականացվի 50 ընտրական տեղամասում

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու 50 դիմում է ստացվել՝ համամասնական ընտրակարգով՝ 17 ընտրական տեղամասերի, մեծամասնական ընտրակարգով՝ 33 ընտրական տեղամասերի վերաբերյալ:  

8 դիմում ներկայացրել է ՀԱԿ–ը, 5՝ ՕԵԿ–ը,1՝ ԲՀԿ–ն,  3՝ «Ժառանգությունը»: ԿԸՀ-ն էլ որոշել է սեփական նախաձեռնությամբ մեկ ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնել: 

–Ամբողջ հանրապետությունում առկա չէ մի մարզ, որտեղ եղել է 100%-անոց մասնակցություն, իսկ ամբողջական մասնակցություն եղել է միայն քրեակատարողական հիմնարկներում, այլ տեղերում նման մասնակցություն չի գրանցվել,-այսօրվա ասուլիսում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը