Սիրիայում՝ ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան շարժման ճանապարհին, ռումբ է պայթել
Սիրիայում` ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան շարժման ճանապարհին, ռումբ է պայթել: Պայթյունի հետևանքով վիրավորվել են շարասյունն ուղեկցող սիրիացի զինծառայողները: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 6 մարդ, ՄԱԿ-ի դիտորդներից ոչ ոք չի տուժել:
Միջազգային դիտորդների թվում է եղել նաև Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը: Պայթյունը որոտացել է, երբ շարասյունը մոտենալիս է եղել Դերաա քաղաքին:
Դեռ հայտնի չէ, թե ով է կազմակերպել այս ահաբեկչությունը: Հայտնի է միայն, որ սիրիացի ապստամբների ղեկավար, գնդապետ Ռիհադ ալ Ասադը հայտարարել էր, որ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդները վերսկսելու են հարձակումները, քանի որ կառավարությունը չի դադարեցրել ռազմական գործողությունները: