Լրահոս

10.05.2012 00:34


Շիրակի մարզի դատախազը հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները

Շիրակի մարզի դատախազը հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները

«Գալա»  հեռուստաընկերության` 2012թ. մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված եւ ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում:

Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված եւ եւ դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար 06.05.2012թ. Շիրակի մարզի դատախազը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վ. Շաշիկյանին  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:

Նկատի ունենալով, որ մինչ օրս նշված անձանց ինքնությունները չեն պարզվել եւ քննության չեն ներկայացվել Շիրակի մարզի դատախազը 08.05.2012թ. կրկին հանձնարարել է սեղմ ժամկետում ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում գտնված եւ ավտոմեքենայի շուրջ հավաքված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ քննության ներկայացնելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը