Լրահոս

10.05.2012 10:36


Վլադիմիր Պուտինը չի մասնակցի «Մեծ ությակի» գագաթնաժողովին Քեմփ–Դևիդում

Վլադիմիր Պուտինը չի մասնակցի «Մեծ ությակի» գագաթնաժողովին Քեմփ–Դևիդում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի մայիսի 18–19–ին կայանալիք «Մեծ ությակի» գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու ԱՄՆ Քեմփ–Դևիդ քաղաքում։ Այս մասին նա մայիսի 9–ին տեղեկացրել է ԱՆՄ նախագահին։

Ռուսաստանը գագաթնաժողովին կներկայացնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

ԱՄՆ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե նախագահ Պուտինը չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին, որովհետև զբաղված է ՌԴ նոր կառավարության ձևավորման աշխատանքներով։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կկարողանան հանդիպել  «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ՝ հունիսի 18–19–ին Մեքսիկայում։

Այս խորագրի վերջին նյութերը