Իրան ԱԳ նախարար. «Իրանն իր հարևանների՝ հատկապես Հայաստանի հետ ունի պատմականորեն լավ հարաբերություններ»
Եգիպտոսում կայացած «Չմիավորման շարժման» անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները։ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանն իրանցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ընդգծել է, որ Իրանն իր հարևանների՝ հատկապես Հայաստանի հետ պատմականորեն ունի լավ հարաբերություններ:
Հիշեցնենք, որ «Չմիավորման շարժումը» ստեղծվել է 1961թ. Բելգրադում` Հարավսլավիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի ու Գանայի նախաձեռնությամբ: Շարժումը միավորում է այն երկրներին, որոնք իրենց արտաքին քաղաքական ուղղության հիմք են հռչակել ռազմա-քաղաքական միավորումներին անամակցության մերժումը: