Լրահոս

10.05.2012 11:58


Նիկոյանին իր ձեռքերով կխեղդեր

Նիկոյանին իր ձեռքերով կխեղդեր

«Հրապարակը» գրում է, որ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում իրենց հաղթանակը նշող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին բարկացրել էր ԱԺ չորրորդ գումարման նախագահ Սամվել Նիկոյանի ներկայությունը, և դուր էր եկել, որ բոլոր լրագրողները շրջապատել էին հանրապետական Նիկոյանին ու քաղաքական սուր հարցեր էին տվել: «Նիկոյանի հեռանալուց հետո պատերազմի վետերան Դերենիկ Փաշինյանը բարկացած բացականչել է. «Էս ձեռքերով պիտի դրան խեղդեի, որ իմանար՝ ինչ կա: Վիզը հաստացրել ա էդ Նիկոյան ա, ինչ ա…»: Դերենիկ Փաշինյանը տոնական օրն անընդհատ ընտրություններից էր խոսում: Նա չէր թաքցնում, որ համակրում է Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանին բարկացրել էր այն, որ մարդիկ Ծառուկյանին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ»,–գրում է «Հրապարակը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը