Այսօր «Idtitord.org»–ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը ներկայացրել է կայքում գրանցված ընտրախախտումների քանակը և վիճակագրական որոշ մանրամասներ։ Կայքում գրանցվել է 1062 ընտրախախտում, որից մոտ կեսը՝ քվեարկության օրը, սակայն ընտրախախտումների մասին ահազանգերը շարունակվում են մինչ այսօր։ Սոնա Այվազյանը նշել է, որ արձանագրվել են բոլոր հնարավոր ընտրախախտումները։
Արձանագրված ընտրախախտումների կեսից ավելին եղել է Երևանում։ Սակայն Սոնա Այվազյանն ընդգծել է, որ դա ամենևին չի նշանակում, թե այլ շրջաններում խախտումներ չեն եղել։ Պատճառն այն է, որ ընտրողները շրջաններում պակաս ակտիվ են եղել և ընտրախախտումները կայքում չեն գրանցել։
Սոնա Այվազյանը հայտարարել է նաև, որ ընտրախախտումները միանշանակ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, սակայն փորձագետը չի կարող ասել, թե ինչպիսին է եղել այդ ազդեցությունը, և որքանով են դրանք ազդել քաղաքական ուժերի հարաբերակցության վրա Ազգային ժողովում։
«Iditord.org»-ը գրանցել է 1062 ընտրախախտում

7or.am