Արշակ Բանուչյան. «Սահմանադրական դատարանը մի վաճառված կառույց է»
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը համոզմունք է հայտնել, որ ընտրությունները հիմնովին կեղծվել են, և հաստատել է ՀԱԿ–ի՝ Սահմանադրական դատարան դիմելու մտադրությունը։ Միաժամանակ Բանուչյանն ընդգծել է, որ մեծ սպասելիքներ չունի Սահմանադրական դատարանից. պարզապես Կոնգրեսը որոշել է օգտագործել բոլոր հնարավոր օրինական ձևերը պայքարի համար։
–Սահմանադրական դատարանը ճիշտ այնպիսի վաճառված կառույց է, ինչպիսիք բոլոր մնացած կառույցներն են, և իհարկե, արդյունքներ չեն լինելու։ Բայց պետք է հնարավոր բոլոր օրինական ճանապարհներն օգտագործել,–ասել է բանախոսը։
Արշակ Բանուչյանը, ով մեծամասնականով առաջադրվել էր թիվ 11 ընտրատարածքում, հայտնել է, որ ինքն անձամբ էլ է դիմելու Սահմանադրական դատարան իր ընտրատարածքում քվեարկությունն անվավեր ճանաչելու պահանջով։ ՀԱԿ–ի ներկայացուցիչը հայտարարել է՝ հնարավոր չէ, որ ՕԵԿ–ի մեծամասնական թեկնածուն 12 հազ–ից ավելի ձայն հավաքի այն դեպքում, երբ կուսակցությունը նույն ընտրատարածքում ստացել է ընդամենը 2454 ձայն։

7or.am